«Ամերիաբանկի շեշտը դրված է մարդակենտրոնության վրա, Ամերիաբանկը հանդիսանալով մարդակենտրոն մշակույթով կազմակերպություն մշտապես իր ուշադրության կենտրոնում պահում է մարդուն՝ հաճախորդին, աշխատակցին և այսօր այս DigiTec-ում ներկայանում ենք հենց այդ գաղափարով և այդ գաղափարի շուրջ ենք հավաքել մեր այցելուներին, որոնց տարբեր անակնկալներ են սպասվում»: Իր պատմության մեջ ամենամեծ Digitec տեխնոլոգիական ցուցահանդեսին, այսօր լրագրողների հետ զրույցում այսպես բնութագրեց Ամերիաբանկի ներկայությունը՝ բանկի թվային վաճառքների և փորձառության բաժնի ղեկավար Ռուզաննա Գրիգորյանը:
Ամերիաբանկը DigiTec-ում ներկայացնում է վերջինիս պատմության մեջ երբևէ եղած ամենամեծ տաղավարը՝ A–Space-ը, այն որքան գեղեցիկ, վառ ու ոգեշնչող է, նույնքան էլ միստիկ է և այցելուներին հեռվից է գրավում իր խորհրդավորությամբ, ֆինթեք միջավայրով: Ամերիաբանկն այս տարի ներկայացնում է ոչ միայն պրոդուկտները, այլ բրենդը և բրենդի արժեքները:
«Մեր տեսլականն ու արժեքներն են՝ բարելավել հաճախորդների կենսակերպը, որպեսզի նրանք տպավորված լինեն կազմակերպության մատուցած ծառայություններից և միշտ մեզ հետ լինեն»,-ասաց Ռուզաննա Գրիգորյանը:
Կարդացեք նաև
Նրա խոսքով, Ամերիաբանկը DigiTec-ում հիմնականում ներկայացնում է թվային ծառայությունները, հիմնականում ուղղվածությունը ֆինթեքն է, ներկայացված են որպես Ամերիա թվային հարթակ, որտեղ մշակվում և ստեղծվում են նոր թվային ծառայություններ, որոնք բարելավում են հաճախորդների գործունեությունը:
Ամերիաբանկի տաղավարը բազմաֆուկցիոնալ թվային ծառայությունների մի իսկական լաբորատորիա է հիշեցնում, որտեղ բանկի աշխատակիցներն ամեն ինչ անում են բավարարելու յուրաքանչյուր այցելուի հետաքրքրությունը: Օրինակ, տաղավարի A Talks հատվածում այցելուները 3 օր շարունակ կարող են զրուցել ֆինթեքի մասին, հանդիպել բանկի գործընկերներին և մասնագետներին, որոնք կիսվում էին իրենց փորձառությամբ, ներկայացնում բանկի թվային պրոդուկտները, խոսում ֆինթեքի գաղտնիքներից և հնարավորություններից:
Բանկի բաժնի ղեկավարը տեղեկացրեց, որ տաղավարում այցելուները կարող են մասնակցել նաև խաղարկությունների և միանալ բանկի կորպորատիվ սոցիալական պատասխանատվության ծրագրերին:
Տաղավարի Motion հատվածում տեղադրված է երկու հեծանիվ, որոնք վարելով՝ այցելուները կարողանում են լուսավորել տաղավարում՝ անմիջապես հեծանիվների վերևում տեղադրված համաստեղծություններն ու միանալ Ամերիաբանկի կորպորատիվ սոցիալական պատասխանատվության ներքո իրականացվող ծրագրերից մեկին՝ ռեԱրմենիա հարթակում ակտիվ «Զլինկ» նախագծին: Հեծանիվների ոտնակների յուրաքանչյուր պտույտի դիմաց բանկը հեծանվորդների անունից նվիրաբերություն կկատարի 13-18 տարեկան դպրոցականների համար նախատեսված «Զլինկ» կրթական հավելվածի զարգացման ծրագրին, որը երիտասարդներին տալիս է որակյալ և ժամանակակից, դպրոցական ծրագրերից դուրս գիտելիք: Գումարն ուղղվելու է նոր տեսադասերի պատրաստմանը՝ բիզնես, փափուկ հմտություններ, բլոկչեյն տեխնոլոգիաներ, գիտություն և այլ թեմաներով:
«Մենք ենք մեր A կետը» հատվածը A–Space տաղավարի այցելուներին նախ տանում է մանկություն, ապա թվեր տալիս, ոգեշնչում ու մոտիվացնում դեպի Հայաստանի ու Ամերիայի մշակույթի, գենի, արժեքների ու ժառանգության մեկ մեծ երազանքի ու մտքի թռիչք: «Ամբողջ մեր տաղավարը տիեզերական է և մենք զգում ենք տիեզերքի կենտրոնում, խորհրդանշում ենք սկիզբը և յուրաքանչյուրը գտնում է Ամերիաբանկի իր սկիզբը՝ որպես ամերիացի: Սա մեր A կետն է, որից մենք ոգեշնչվում ենք, և նպատակ ունեք վարակել մեր տեսլականով:»,-ասաց Ռուզաննա Գրիգորյանը:
MY America հավելվածի օգտատերերը կարող են մասնակցել iPhone 14 Pro Max սմարթֆոնի խաղարկությանը՝ մարտի 3-25 հավելվածով կատարելով առնվազն մեկ գործարք:
Լուսանկարվելու բոլոր սիրահարներին սպասվում էր Apple Watch-8 շահելու հնարավորություն, որից օգտվելու համար անհրաժեշտ է ցուցահանդեսի օրերին մասնակցել «Ես A Space-ում» ֆոտոմրցույթին՝ լուսանկարվելով Ամերիաբանկի տաղավարում, լուսանկարները տեղադրելով Instagram-ի սթորի բաժնում նշելով՝ @Ameriabank, @AmwriaSpace ինստագրամի էջերը և օգտագործելով #Aspace հեշթեգը:
Լուսինե ՄԱՐԳԱՐՅԱՆ