«Մանթաշով» գործարարների միության նախագահ Վահրամ Միրաքյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
«ՀՀ-ը կրթության վրա ծախսում է 2,8% ողջ բյուջետային ծախսերից, իսկ այս 2,8 % ի միայն 12 % ը՝ բարձրագույն կրթության վրա: Միջինում Հայաստանը տարին 500$ է ծախսում կրթության վրա, ամեն մարդու հաշվարկով: Օրինակ Վրաստանում այդ թիվը 700$ է ամեն մարդու վրա, Չինաստանում՝ 1200 $, Պորտուգալիայում՝ 3000 $, իսկ Իսրայելում 6 750 $: Իսրայելում բյուջետային ամենամեծ ծախսը կրթության վրա է գնում, երկրորդ տեղում նոր բանակն է:
Այս գրառումն այն մասին է, որ մենք կրթության վրա էսքան ներդրումներով շանս չունենք ուժեղ տնտեսություն ունենալ, հատկապես ժամանակակից տնտեսություն»: