ՀՀ կենտրոնական բանկի ու ՀՀ ԱԺ ֆինանսավարկային ու բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախաձեռնությամբ մարտի 10-ին Կենտրոնական բանկում տեղի է ունեցել ԿԲ ղեկավար կազմի եւ ԱԺ պատգամավորների հանդիպում:
Քննարկվել են դրամավարկային քաղաքականությանը, ֆինանսական կայունությանը եւ անկանխիկ գործառնություններին վերաբերող հարցեր:
Հանդիպմանը մասնակցել են ԱԺ ֆինանսավարկային ու բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Գեւորգ Պապոյանը, ԱԺ աշխատանքի եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հերիքնազ Տիգրանյանը, պատգամավորներ Արուսյակ Մանավազյանը, Հովիկ Աղազարյանը, Վիգեն Խաչատրյանը, Նարեկ Բաբայանը, Ալխաս Ղազարյանը, Նարեկ Գրիգորյանը, Էդգար Հակոբյանը եւ Մարինա Ղազարյանը:
ՀՀ Ազգային ժողով