Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

30 խոսնակ 9 երկրից, 2000 գրանցված այցելու և 120 ընկերություն. Մեկնարկեց «Դիջիթեք 2022»-ը

Մարտ 10,2023 21:40

Մարտի 10-ին Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում մեկնարկեցին «ԴիջիԹեք 2022» համաժողովը և համանուն ցուցահանդեսը։ Համաժողովն ընթացավ «Ամբիցիոզ թեք. Բաց տնտեսությունների դիմակայունությունն աշխարհի աճող անկայունության պայմաններում» խորագրով։ Ներկայացավ 30 խոսնակ 9 երկրից, ներկա գտնվեց 2000 գրանցված այցելու, իսկ 17-րդ ամենամյա ցուցահանդեսին, որը կընթանա մինչև մարտի 12-ը, մասնակցում է 120 ընկերություն։

Համաժողովի բացման արարողությանն իրենց ելույթով տեխնոլոգիական համայնքին են ողջունել ՀՀ ԲՏԱ նախարար Ռոբերտ Խաչատրյանը, ԱՏՁՄ նախագահ Ալեքսանդր Եսայանը, «ԴիջիԹեք» համաժողովի նախագահ Րաֆֆի Քասարջյանը, ՀՀ-ում Եվրոպական միության դեսպան Անդրեա Վիկտորինը, ՀՀ-ում Գերմանիայի Դաշնության դեսպան Վիկտոր Ռիխտերը։

«ԴիջիԹեքի» շրջանակում այս օրերին տեխնոհամայնքը ներկայանում է իր նորություններով, ցուցադրում կարողություններն ու հայտնում աշխարհին իր հավակնությունների մասին։ Համաժողովի խոսնակներն, իրենց հերթին, հնարավոր են դարձնում բարձրարժեք փորձի փոխանակումը։ Այդ ամենով հանդերձ, մեր առաջնահերթությունը կրթությունն է. տաղավարներով անցնելիս կնկատեք, որ ցուցահանդեսում հատուկ հատված է հատկացված կրթական նախագծերին, քանի որ դա է մեր համայնքի ու տնտեսության ապագայի երաշխիքը», – նշել է ԱՏՁՄ նախագահ Ալեքսանդր Եսայանը։

Միջոցառման կազմակերպիչները հայտարարեցին «ԴիջիԹեք» վենչուրային կապիտալի արագ հանդիպումների փուլի մասին, որը տեղի կունենա առաջին անգամ և կընթանա մարտի 11-ի առավոտյան։ Full Network Pass տոմսերով ստարտափ հիմնադիրներն ու գործադիր տնօրենները կունենան հնարավորություն գրանցվելու 15-րոպեանոց «pitch սեսիաների» միջոցառման մասնակից 5 վենչուրային կապիտալիստներից մեկի հետ։

«ԴիջիԹեք» համաժողովը համախմբել է բանախոսների անհավանական խմբի, որոնք իսկապես ոգեշնչող գաղափարներով հանդես եկան: Մենք անպայման շարունակելու ենք աշխարհի լավագույն տեխնոմտքերը Հայաստան բերելու մեր առաքելությունը», – նշել է «ԴիջիԹեք» համաժողովի նախագահ և «Սենսյան» ընկերության գործադիր տնօրեն Րաֆֆի Քասարջյանը։

Համաժողովի ընթացքում ստորագրվել է նաև համագործակցության հուշագիր՝ ՀՀ Էկոնոմիկայի, ԿԳՄՍ-ի, ԲՏԱ-ի և SADA ընկերության միջև: Հուշագրով ՀՀ պետական մարմինները և Google Cloud-ի գործընկեր SADA-ն համատեղում են ջանքերը՝ ՀՀ ամբողջ տարածքում կրթության հավասար հնարավորությունների, կրթական համակարգի թվայնացման զարգացման համար Google Workspace for Education Fundamentals ծառայությունների և գործիքակազմի ներդրման ուղղությամբ: Փաստաթուղթը ստորագրել են մի կողմից նախարարներ Վահան Քերոբյանը, Ժաննա Անդրեասյանը, Ռոբերտ Խաչատրյանը և մյուս կողմից՝ SADA ընկերության նախագահ, գործադիր տնօրեն Թոնի Սաֆոյանը:

Համաժողովի հիմնական ծրագրին զուգագեռ նաև նախատեսված են լրացուցիչ սեսիաներ համաժողովի Full Network Pass  ունեցող այցելուների համար։ Դրանցից մեկը՝ «Գրանատուս Վենչուրս»-ի «Իմփեքթ թեք» ներդրումային ֆորումը, տեղի կունենա մարտի 11-ին, ժամը՝ 14:30։ Այն եզակի հանդիպում է սոցիալական, առողջապահական և բնապահպանական մեծ ազդեցություն ունեցող ստարտափերի, ներդրողների և տեխնոլոգիական արդյունաբերության հիմնական խաղացողների համար: Ֆորումի նպատակն է ուսումնասիրել՝ ինչպես կարող են տեխնոլոգիաները լուծել համաշխարհային մասշտաբով կայուն զարգացման ամենաբարդ խնդիրները։ Ֆորումի վայրը՝ կրկին Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիր։

Միջոցառման վերաբերյալ մանրամասների համար կարող եք այցելել պաշտոնական կայք՝ www.digitec.am:

Կազմակերպիչ՝ Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միություն։ Հովանավորներ՝ Giz EU4Business, Fastex, Team Telecom Armenia, AMD, Sensyan

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031