Լրահոս
Օրվա լրահոսը

Քննարկվել են ջրային ոլորտի ռազմավարության մշակման հետագա քայլերը

Մարտ 10,2023 21:12

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել են ջրային ոլորտի ռազմավարության մշակման հայեցակարգային մոտեցումները:

Մասնավորապես, անդրադարձ է կատարվել ջրային ոլորտում առկա կարգավորումներին, խնդիրներին, ոլորտի միջազգային փորձին, պլանավորված իրավական շրջանակներին, ջրային համակարգերի կարգավորման մոդելներին, մշակվելիք ռազմավարության կառուցվածքին:

Տեղի է ունեցել մտքերի շահագրգիռ փոխանակություն, ներկայացվել են տարբեր դիտարկումներ և առաջարկություններ:

Վարչապետ Փաշինյանը կարևորել է ջրային ոլորտի ռազմավարության մշակումը և նշել, որ այն պետք է տա հետևյալ հարցերի պատասխանները. մեր երկրում որքա՞ն ջրային ռեսուրս է առկա, որքա՞ն պետք է կուտակել և ո՞ր ուղղությամբ որքան պետք է օգտագործել: Նիկոլ Փաշինյանն ընդգծել է՝ առաջնային խնդիրն է առկա պաշարների արդյունավետ կառավարումը, ջրի շուկայի և բաշխման համակարգի ձևավորումն ու ջրամբարաշինության խթանումը:

 

ՎԱՐՉԱՊԵՏԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031