Լրահոս
Օրվա լրահոսը

Սյունիքի մարզում ավտոբուսի՝ գետը գլորվելու դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ

Մարտ 10,2023 20:20

ՀՀ քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչություն ՀՀ ոստիկանության Սյունիքի մարզային վարչության Կապանի բաժնից հաղորդում է ստացվել այն մասին, որ 2023թ. մարտի 10-ին՝ ժամը 14:10-ին, Կապան համայնքի Նորաշենիկ բնակավայրում տեղի է ունեցել ճանապարհատրանսպորտային պատահար:
Ահազանգի կապակցությամբ դեպքի վայր մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ նույն օրը՝ ժամը 14:10-ին, «ՊԱԶ 3206-110» մակնիշի ավտոբուսը, Կապան համայնքի Ուխտավայր բնակավայրից Ուխտավայրի դպրոցի աշակերտներին և ուսուցչական կոլեկտիվի անդամներին Կապան քաղաք տեղափոխելիս, դուրս է եկել երթևեկելի գոտուց և Առաջաձոր բնակավայրի կամրջի մոտ գլորվել Աճանան գետը։ Դրա հետևանքով ուղևոր, Կապան համայնքի Ուխտավայրի միջնակարգ դպրոցի դասվար Թամարա Դավթյանը ստացած մարմնական վնասվածքներից տեղում մահացել է, իսկ թվով 22 ուղևորներն ու վարորդը տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Կապանի բժշկական կենտրոն» ՓԲԸ:

Դեպքի առթիվ 2023թ. մարտի 10-ին ՀՀ քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչությունում, ՀՀ քրեական օրենսգրքի 342-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով, նախաձեռնվել է քրեական վարույթ:

Կատարվել է դեպքի վայրի և տրանսպորտային միջոցի զննություն, նշանակվել են դիակի դատաբժշկական և  դատաբժշկական փորձաքննություններ:

Հիվանդանոց տեղափոխված թվով 23 ուղևորները, այդ թվում նաև մահացած ուսուցչուհին, ճանաչվել են տուժող։ Նրանցից 14-ը դպրոցի աշակերտներ են, 8-ը՝ ուսուցիչներ, 1-ը՝ սպասարկող անձնակազմից։

Նախաքննությունը շարունակվում է։ Ձեռնարկվում են անհրաժեշտ միջոցներ՝ դեպքի հանգամանքները, այդ թվում տրանսպորտային միջոցի տեխնիկական վիճակը, երթևեկելի գոտուց դուրս գալու պատճառները պարզելու ուղղությամբ։ Այդ նպատակով նշանակվել է նաև դատավտոտեխնիկական փորձաքննություն։

 

Ծանուցում: Հանցանքի համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

 

ՀՀ քննչական կոմիտե     

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031