Մարտի 9-ին Լեհաստանում Հայաստանի դեսպան Սամվել Մկրտչյանը հանդիպեց «Warsaw Institute» վերլուծական կենտրոնի փոխտնօրեն Լիլիանա Շմիեխին և կենտրոնի հիմնադրամի խորհրդի նախագահ Պավել Պավլովսկիին։
Հանդիպմանը քննարկվեցին տարածաշրջանային անվտանգությանն առնչվող հարցեր։ Դեսպանը ներկայացրեց Հայաստանի անվտանգային միջավայրը, արտաքին քաղաքականության առաջնահերթությունները, հարաբերությունները հարևան պետությունների և Եվրոպական միության հետ` ընդգծելով Հայաստան-Ադրբեջան սահմանին ԵՄ մոնիտորինգային առաքելության գործունեության կարևորությունը։
Ս․Մկրտչյանն անդրադարձավ Լաչինի միջանցքի արգելափակման հետևանքով Լեռնային Ղարաբաղում ստեղծված հումանիտար իրավիճակին` ընդգծվելով Ադրբեջանի դեմ հրատապ միջոց կիրառելու վերաբերյալ փետրվարի 22-ի՝ Արդարադատության միջազգային դատարանի կողմից կայացված՝ իրավաբանական պարտադիր ուժ ունեցող որոշման կյանքի կոչման հրատապությունը:
Կարդացեք նաև
Լեհաստանում ՀՀ դեսպանություն