Կալանավորված անձանց և դատապարտյալների կողմից պահվող թմրանյութերի և արգելված իրերի հայտնաբերման նպատակով 2023 թվականի մարտի 10-ին «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի օպերատիվ և անվտանգության ապահովման, ինչպես նաև Քրեակատարողական ծառայության կենտրոնական մարմնի օպերատիվ, անվտանգության ապահովման, հատուկ նշանակության բաժինների ծառայողները, իրացնելով նույն հիմնարկում ստացված օպերատիվ տվյալները, խուզարկություններ են իրականացրել հիմնարկի մասնաշենքերից մեկի խցերում:
Խուզարկությունների արդյունքում խցերից մեկում հայտնաբերվել է 3 փաթեթ՝ ամրացված պոլիմերային տարայի կափարիչի ներսի հատվածին: Փաթեթներից երկուսում առկա է եղել ընդհանուր 0.55 գրամ քաշով հերոին տեսակի թմրանյութին նմանվող զանգված, իսկ երրորդ փաթեթում՝ 0.66 գրամ քաշով մեթամֆետամին տեսակի թմրամիջոցին նմանվող զանգված:
Բացի այդ՝ նույն խցից հայտնաբերվել են 3 բջջային հեռախոս, բջջային հեռախոսի 4 լիցքավորիչ՝ իրենց լարերով, wi-fi սարք, 2 ականջակալ, 4 բաժանորդային քարտ, 36 հատ ինքնաշեն խաղաքարտ, ինչպես նաև ապակյա լամպ՝ թմրանյութին նմանվող ծխեցված հետքերով:
Կարդացեք նաև
Քրեակատարողական ծառայողները մյուս խցերից ևս հայտնաբերել են մեծ թվով արգելված իրեր՝ 2 բջջային հեռախոս, 5 ականջակալ, բջջային հեռախոսի 2 լիցքավորիչ՝ իրենց լարերով, 2 wi-fi սարք, 3 լիցքավորման լար, ինչպես նաև պոլիմերային տարա և ապակյա 2 լամպ՝ թմրանյութի օգտագործման հետքերով, հեղուկով լցված 3 ներարկիչ, 2 ասեղ, 2 դանակ:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ
ՔՐԵԱԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ