Հանրապետությունում առաջին անհրաժեշտության մի խումբ պարենային ապրանքներ սպառողներին շարունակվում են տրամադրվել կտրոնային համակարգով, որոնք քաղաքացիներին բաժանվել էին դեռևս 2023թ. փետրվար ամսում, առանց հաշվի առնելու գարնանացանի կազմակերպման համար անհրաժեշտ աշխատանքների ծավալը:
Հաշվի առնելով գարնանացան աշխատանքների կարևորությունը և հրատապությունը, պետության կողմից առաջնահերթությունը տրվել է դրան, այդ պատճառով երբեմն արձանագրվում են բանջարեղենի պակասորդի դեպքեր: Խնդրում ենք ըմբռնումով մոտենալ ստեղծված իրավիճակին:
Տնտեսական շրջափակման պայմաններում պետական մարմինների կողմից շարունակվում են ձեռնարկվել բոլոր միջոցառումները պետության ներքին կյանքի կենսագործունեության նվազագույն պայմաններն ապահովելու ուղղությամբ՝ հիմք ընդունելով առաջնահերթություններն ու հրատապ լուծում պահանջող հարցերը:
ԱՀ պետական նախարար Գուրգեն Ներսիսյան
Կարդացեք նաև