Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

108 տուժողից ընդհանուր 101 մլն դրամ էին հափշտակվել. 3 մեղադրյալի մասով նախաքննությունն ավարտվել է

Մարտ 10,2023 17:19

ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում ավարտվել է 108 տուժողից խարդախությամբ շուրջ 101 մլն ՀՀ դրամի գույք և գումար հափշտակելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթով՝ 3 մեղադրյալի մասով նախաքննությունը:

Քննությամբ ձեռք բերված փաստական տվյալների համաձայն՝ Երևան քաղաքի 40-ամյա բնակիչը 2020թ. ամռանը 32-ամյա ծանոթից առաջարկ է ստացել ստանձնել վերջինիս կողմից հիմնադրված և տնօրինվող կեղծ վարկային ընկերությունների գրասենյակների տնօրենի գործառույթը։

Առաջարկն ընդունելով` 40-ամյա տղամարդը 2020թ. հունիսից 2021 թվականի ապրիլ ամիսն ընկած ժամանակահատվածում համաձայնեցված համախոհությամբ 47 և 22-ամյա երկու կանանց և ինքնությունները չպարզված այլ անձանց հետ, ծանոթի կողմից փաստացի հիմնադրված, սակայն առանց պետական գրանցման 14 տարբեր անվանումներով իբրև վարկային կազմակերպություններ ներկայացվող գրասենյակների անունից Facebook.com սոցիալական ցանցում գրանցած էջերով թիրախային գովազդի միջոցով տարածել է շահավետ պայմաններով վարկեր տրամադրելու վերաբերյալ հայտարարություններ:

Հայտարարությունների հիման վրա իրենց դիմած և վարկեր ստանալու ցանկություն հայտնած քաղաքացիներին հրավիրել են իբրև վարկերի տրամադրման միջնորդ կազմակերպություն հանդիսացող, նախապես Երևան քաղաքի տարբեր հասցեներում վարձակալված գրասենյակներ, որտեղ ներկայացրել են, թե իբր ցածր տոկոսներով միջնորդավճարի դիմաց կարող են կազմակերպել տարբեր բանկերից և վարկային կազմակերպություններից վարկային գումարների ուղղակի կամ անուղղակի ձևով, այն է՝ վերջիններիս անվամբ ապառիկ եղանակով ապրանքներ ձեռք բերելու, դրանք վաճառելու և գումարը տրամադրելու եղանակով ստացումը:

Այնուհետև, հաճախորդներին ուղեկցել են տարբեր բանկեր, վարկային և առևտրային կազմակերպություններ և չարաշահելով վերջիններիս վստահությունը՝ վերցրել են նրանց տրամադրված վարկային գումարները, ապրանքները կամ դրանց ստացման կտրոնները։ Ապա խաբեությամբ ներկայացրել են, թե իբր անհրաժեշտ է կատարել վերջնահաշվարկ, իրացնել ձեռք բերված ապրանքները, հաշվարկել միջնորդավճարների չափը, որից հետո միայն ամբողջությամբ կտրամադրեն խոստացված գումարները։ Սակայն այդ գումարները չեն տրամադրել և հափշտակել են:

Բացի այդ, իրենց դիմած անձանց ուղեկցել են ՀՀ բանկերից մեկի տարբեր մասնաճյուղեր, խաբեությամբ հաճախորդներից ստացել են վերջիններիս անուններով բացված «Մոբայլ Բանկինգ» ծառայության մուտքի տվյալները, որոնց միջոցով բանկից առցանց ստացել են վարկային գումարներ։ Սակայն, չարաշահելով քաղաքացիների վստահությունը՝ գումարները նրանց չեն տրամադրել և,  փոխանցելով այլ անձանց հաշիվների, հետագայում կանխիկացնելու եղանակով հափշտակել են:

Նախաքննությամբ պարզվել է, որ նշված անձանց կողմից գործադրված խարդախության վերոնշյալ սխեմայի կիրառմամբ բազմաթիվ քաղաքացիներից խարդախությամբ հափշտակվել է առանձնապես խոշոր չափերի՝ ընդհանուր 101.182.461 ՀՀ դրամ գումար:

Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ 40-ամյա տղամարդուն և հիշյալ երկու կանանց մեղադրանք է ներկայացվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 255-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով։ Երկու կանանց նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է բացակայելու արգելքը, տղամարդու նկատմամբ բացակայելու արգելքը և գրավը 2 միլիոն դրամի չափով:

Վերջիններիս վերաբերյալ մասն առանձնացվել է առանձին վարույթում, որով նախաքննությունն ավարտվել է, և վարույթի նյութերն ուղարկվել են դատարան:

Ավելի վաղ ՀՀ քննչական կոմիտեն տեղեկացրել է, որ մեղադրյալներից մեկի՝ հիշյալ 32-ամյա ծանոթի մասով քրեական գործի նախաքննությունը ևս ավարտվել է, և մեղադրական եզրակացությամբ ուղարկվել դատարան:

Ծանուցում. հանցանքի համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

ՀՀ քննչական կոմիտե                                     

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031