Տիգրան Մեծ փողոցի «Երեւան սիթիի» սուպերմարկետի դիմաց փողոցային առեւտուր իրականացնողներին այսօր քաղաքապետարանի աշխատակիցներն, ոստիկանների հետ, հեռացրել են տարածքից, առգրավել նրանց ապրանքը։
Առեւտրականները պատմել են, որ իրենց նկատմամբ բիրտ ուժով է կիրառվել։ Մարդիկ վրդովված էին, անեծքներ էին տեղում։
Մի երիտասարդ ծաղկավաճառի պատմելով՝ սեփական այգու ծաղիկներմ առաջին անգամ փորձել է վաճառել փողոցում, ամբողջ ապրանքը առգրավվել են, չգիտի՝ կվերադարձնե՞ն։
Հիշեցնենք՝ անցած տարի կառավարությունը որոշում է ընդունել, ըստ որի, չսահմանված վայրերում առեւտուր իրականացնելու դեպքում համայնքը լիազորություն է ստանում առգրավել եւ հետագայում դատական կարգով բռնագրավել այն ապրանքները, որոնք վաճառվում են կամ օգտագործվում ծառայություն մատուցելիս։
Կարդացեք նաև
Նելլի ԲԱԲԱՅԱՆ