Լրահոս
Օրվա լրահոսը

«Դուք այլեւս նախապայման չեք թողել, որ առանց նախապայմանների խոսեք Թուրքիայի հետ, միակ նախապայմանը մնում է այն, որ մենք ձեր ծառան ենք, մեզ քիչ չարչարեք». Բագրատ սրբազան

Մարտ 10,2023 16:23

Այսօր «Ապագա հայկականը» համահայկական առաջին համաժողովի ընթացքում լրագրողների հետ զրույցում Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը, խոսելով խաղաղության պայմանագրի մասին՝ ասաց. «Ամեն հնարավորություն կա բոլոր տեսակի, կարեւորն այն է, թե ինչ գին ես վճարելու: Ամեն տեսակի հնարավորություն էլ կա, Թուրքիան չլինի, Ադրբեջան կլինի, բոլորի հետ կա հնարավորություն, բայց ի՞նչ գին ես վճարելու եւ ինչպե՞ս: Երբ մեզ ասում են, որ Թուրքիայի հետ այսօր խոսում ենք առանց նախապայմանների, ես ասում եմ՝ դուք այլեւս նախապայման չեք թողել, որ առանց նախապայմանների խոսեք: Միակ 2-3 նախապայմանները մնում են այն, որ մենք ձեր ծառան ենք, մեզ քիչ չարչարեք: Ասենք, դա նախապայման է, օրինակ: Դու ինչով ես վճարելու գինը, ինչով, ումով եւ ինչպես: Մենք ո՛չ թշնամության ու ո՛չ ատելության կողմնակից ենք, բայց մեր կյանքի, մեր ինքնության ու արժանապատվության հաշվին…Սովորական կյանքում էլ է այդպես: Մենք չենք կարող քայլեր անել, որոնք կվտանգեն, կոչնչացնեն ու կվերացնեն մեզ, հետեւաբար մերկապարանոց հայտարարել, որ կարող ենք եւ այլն….Այո՛, կարող ենք, բայց արդյունքը եւ գի՞նը»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031