Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Տպավորություն ունեմ, որ այս քայլով ՀՀ-ն ՀԱՊԿ-ից տարանջատվելու գործընթաց է սկսում կամ նոր լիցք հաղորդում ավելի վաղ մեկնարկած կուրսին. Տիգրան Աբրահամյան

Մարտ 10,2023 16:19

«Պատիվ ունեմ» դաշինքի պատգամավոր, Արցախի նախագահի նախկին խորհրդական Տիգրան Աբրահամյանի ֆեյսբուքյան գրառումը

ԱԳՆ փոխանցմամբ, ՀՀ-ն համապատասխան առաջարկ է ներկայացրել ՀԱՊԿ-ին` հրաժարվելու ՀԱՊԿ քարտուղարի տեղակալի քվոտայից:
Նշեմ, որ ՀԱՊԿ քարտուղարի 3 տեղակալների պաշտոնը ռոտացիոն է:

Ի՞նչ է անում Հայաստանը:
Առաջին, նախ սրանով ՀՀ-ն արտահայտում է ՀԱՊԿ քաղաքական գծի վերաբերյալ իր վերաբերմունքը:

Երկրորդ, ցույց է տալիս, որ իջեցնում է կազմակերպության հետ հարաբերությունների քաղաքական մակարդակը:

Երրորդ, տպավորություն ունեմ, որ այս քայլով ՀՀ-ն ՀԱՊԿ-ից տարանջատվելու գործընթաց է սկսում կամ նոր լիցք հաղորդում ավելի վաղ մեկնարկած կուրսին:

Գանք առանցքայինին:
Ի՞նչ խնդիր է լուծում ՀՀ-ն՝ ցույց տալիս նեղացվածությո՞ւնը, ատա՞մ է կրճտացնում, թե՞ այլընտրանքային համակարգի ընտրություն կա:
Միգուցե տարածաշրջանում նոր պայթյունի բարձր հավականությունն է՞ շտապեցնում, իսկ ի՞նչ հաշվարկով:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031