Կրեմլը բացասաբար է վերաբերում լրագրող Արամ Գաբրիելյանի և այլ ռուս մեդիամենեջերների մուտքը Հայաստան թույլ չտալու փաստին: Այս մասին հայտարարել է Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը:
«Անկեղծ ասած, մենք դրան վերաբերում ենք բացասաբար: Հայաստանը մեր մեծ ընկերն է, դաշնակիցը, ռազմավարական գործընկերները: Եվ, իհարկե, երկկողմ հարաբերությունների մակարդակը և բնույթը պարտավորեցնում է մեզ զերծ պահել մեր երկկողմ հարաբերությունները նման դեպքերից: Հույս ունենք, որ տեսանելի ապագայում մեր երկկողմ հարաբերություները զերծ կլինեն նման դեպքերից»,- ասել է Պեսկովը՝ պատասխանելով հարցին, թե ինչպես են Կրեմլում վերաբերում այն փաստին, որ ռուսամետ մի շարք լրագրողների և մեդիամենեջերների մուտքը արգելվում է բարեկամական երկրներ:
Կարդացեք նաև
Պատրաստեց Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ