«Ազատություն». Միացյալ Նահանգների իշխանությունները ողջունում են Վրաստանի խորհրդարանի կողմից առաջին ընթերցմամբ ընդունված «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրինագծի հետկանչը, հայտարարել է Պետդեպարտամենտի ներկայացուցիչ Նեդ Փրայսը։
«Ակնհայտ է {…}, մենք ողջունում ենք օրինագիծը հետ կանչելու որոշումը: Մենք կոչ ենք անում իշխող կուսակցությանը պաշտոնապես հրաժարվել այս փաստաթուղթից և չխրախուսել նման օրինագծերը», – ասել է նա լրագրողներին:
Փրայսի խոսքով՝ օրինագիծն «անհամատեղելի է վրացական և եվրատլանտյան արժեքների հետ»։
Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում