Հայաստանը հրաժարվել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի տեղակալի պաշտոնի քվոտայից, այս մասին @ArmeniaSputnik-ին ասաց ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Վահան Հունանյանը։
«Այո, մենք համապատասխան առաջարկ ենք ներկայացրել ՀԱՊԿ-ին»,- «Արմենպրես»-ի հետ զրույցում ասաց Հունանյանը՝ արձագանքելով մամուլում շրջանառվող լուրերին, թե Հայաստանը հրաժարվել է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության գլխավոր քարտուղարի տեղակալի՝ իր քվոտայից: