Լրահոս
Օրվա լրահոսը

Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղություն հաստատելու ջանքերը ԱՄՆ-ի համար միշտ են եղել և մնում են հրատապ. Փրայս

Մարտ 10,2023 12:55

«Ազատություն». Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղություն հաստատելու ջանքերը միշտ են եղել և մնում են հրատապ Միացյալ Նահանգների համար, քանի որ «սա նրբանկատ իրավիճակ է»: Այդ մասին ասել է ԱՄՆ Պետդեպարտամենտի խոսնակ Նեդ Փրայսը՝ ամենօրյա ճեպազրույցում պատասխանելով հարցին, թե մեծացրել է արդյոք Վաշինգտոնի համար այդ ջանքերի հրատապությունը ամերիկյան հետախուզության՝ նախօրեին արված հայտարարությունը:

Ըստ հարցի հեղինակի՝ ԱՄՆ հետախուզությունը Հայաստանի և Ադրբեջանի միջև լարվածություն է կանխատեսում խաղաղության պայմանագրի բացակայության պայմաններում:

«Դա մի իրավիճակ է, որը չափազանց հակված է դեպի բռնությունը, ինչը մենք տեսանք վերջին օրերին Լեռնային Ղարաբաղի տարածաշրջանում, և դա մի երկարատև հակամարտություն է, որ Միացյալ Նահանգները կցանկանար անել ամենը, ինչ կարող է, դրա լուծմանն աջակցելու համար», – շարունակել է Պետդեպարտամենտի խոսնակը:

Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031