Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Ռուբեն Վարդանյան․ «Այս շրջափակումը ցույց տվեց շատ կարեւոր բան՝ սուտ է, թե հայը մտածում է միայն ուտելու մասին»

Մարտ 10,2023 12:19

«Ամենակարեւոր հարցերից է ոչ թե պարզապես գոյություն պահպանելը, այլեւ հասկանալը, թե նոր իրավիճակում ո՞ւր ենք գնում, ի՞նչ պատասխաններ պետք է տանք մարտահրավերներին։ Ութ տարի առաջ Նուբար Աֆեյանի հետ միասին հենց այս օրը տվեցինք «Ավրորայի» սկիզբը։ Եվ հիմա լինելով Արցախում՝ ես ավելի սուր եմ զգում կարեւորությունն այն բաների, որոնց շուրջ միավորվել ենք Նուբարի հետ»,-«Ապագա Հայկականը» համաժողովի բացման ժամանակ այսօր տեսակապով հայտարարեց «Ապագա հայկականը» հիմնադրամի եւ «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության համահիմնադիր, Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը։

«Շատ եմ լսում, որ ասում են՝ եկեք մի բան անենք։ Ուզում եմ վստահեցնել, որ այս շրջափակումը ցույց տվեց մի շատ կարեւոր բան՝ սուտ է, թե հայը մտածում է միայն ուտելու եւ փորը լցնելու մասին։ Հայը պահանջ ունի՝ գաղափարների շուրջ քննարկումներ ունենալու։ Հայը պետք է հավատա, որ կարեւոր է իր գոյությունը որպես հայ։ Պետք է հավատա առաջնորդներին, եւ դա չես կարող անել՝ խանութներն ուտելիքով լցնելու կամ փողի մասին խոսելու միջոցով։ Գաղափարն է կարեւոր։ Պայքարն ամեն օր Արցախում շարունակվում է։ Վստահ եմ, որ առանց գաղափարի՝ ոչինչ չի ստացվելու։ Ցավոք, ներկա չեմ համաժողովին, բայց այն կարեւոր դեր է խաղալու՝ հարցերի պատասխանները գտնելու համար»։

Ըստ Ռուբեն Վարդանյանի՝ առանց գաղափարին եւ ազգային արժեքներին վերադառնալու՝ ոչինչ չի ստացվի․ «Եթե չհասկանանք, որ գաղափարն է հայ ազգին թույլ տվել հազարավոր տարիներ ապրել ու ստեղծագործել, չենք հաջողի։ Մենք պատասխանատվություն ունենք մեր զոհված զինվորների եւ ապագա երեխաների առաջ։ Նրանց պետք է ոչ միայն փող, տուն ու մեքենա փոխանցենք, այլեւ արժանապատիվ ու հայկական արժեքներով կյանք, որում նրանք կլինեն երջանիկ, անկախ ու ապագայի վրա վստահ»։

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Հայ մարդ says:

    Դիպուկ են մտքերդ, եղբայր և հուսադրող։ Հայաստանը և Արցախը քո նման խելամիտ, սկզբունքային ու հայրենասեր առաջնորդների կարիքն ունի։ Շփվեք ժողովրդի հետ, հուսադրերեք և առաջնորդեք մեր ագային գոյատևման ոգեղեն պայքարը։

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031