Սերբիայում շարունակվող շախմատի Եվրոպայի տղամարդկանց անհատական առաջնության յոթերորդ տուրից հետո Հայաստանի հինգ ներկայացուցիչներ՝ գրոսմայստերներ Գաբրիել Սարգսյանը, Մանուել Պետրոսյանը, Շանթ Սարգսյանը, Հայկ Մարտիրոսյանը եւ Ռոբերտ Հովհաննիսյանը, վաստակել են 5,0-ական միավոր: Նրանք 1,5 միավոր են զիջում միանձնյա առաջատար, ուկրաինացի Անտոն Կորոբովին:
Այսօր շախմատիստները խաղատախտակների առջեւ կնստեն ութերորդ անգամ:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ