«Մենք արմատներ ունենք աշխարհի տարբեր կողմերում։ Իմ ընտանիքն Ուրֆայից է եկել՝ հարյուր տարի առաջ։ Երբեք չէինք երեւակայի, որ նման համաժողով կլինի։ Իրենց 100 տարի առաջվա եւ մեր այսօրվա երազանքը նույնն է՝ համախմբվել, կազմակերպվել եւ անկախ Հայաստան ստեղծել»,-«Ապագա Հայկականը» համաժողովի բացման ժամանակ այսօր հայտարարեց «Ապագա Հայկականը» նախաձեռնության եւ «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության համահիմնադիր Նուբար Աֆեյանը։
Հիշեցնենք, որ մարտի 10-12-ը Երեւանում ընթանալու է «Ապագա Հայկականի» համաժողովը, որն առաջին համահայկական քաղաքացիական համաժողովն է լինելու․ քննարկվելու են 15 հիմնական նպատակներից երեքը՝ «Պատմական պատասխանատվություն», «Բնակչության աճ», «ՀՀ-սփյուռք միասնականություն»։
Նուբար Աֆեյանը նշեց․ «Թերեւս բարեբախտաբար այդ նույն պայքարը շարունակվում է այսօր։ Ապագայի հարցը շատ կարեւոր նյութ է։ Իմ կարծիքով՝ մեր պատմության ընթացքում մեզ մեծ առիթ չի տրվել՝ ապագան երազելու, նախագծելու եւ ստեղծելու համար։ Մեր ապագան ուրիշներն են ստեղծել, իսկ մենք շարունակել ենք ուրիշների ուղղությունը։ Երեսուն տարի առաջ մեզ առիթ տրվեց մեր ապագայով զբաղվելու, բայց, դժբախտաբար, տագնապների պատճառով չկարողացանք․․․23 տարի առաջ իմ ընկեր Ռուբեն Վարդանյանի եւ շատերի հետ սկսեցինք մի ծրագիր՝ նվիրված ապագայի ուսումնասիրություններին ու տեսլականին, բայց չկարողացանք։ Հիմա ապագան մեզ կոչ է անում, որ որոշենք ինչ կարեւոր նպատակներ են ուժ տալու հայ ժողովրդին»։
Նուբար Աֆեյանի խոսքով՝ այս նախաձեռնության համահիմնադիրների դերը քաղաքացիների գաղափարները լսելն ու ներշնչվելն է, գաղափարները կյանքի կոչելը․ «Նման ձեւաչափն առաջին անգամ է միավորում երկրին եւ սփյուռքին։ Հայաստանի ապագան չպետք է այնպիսի տխուր նյութ լինի, որպիսին անցյալն է։ Այլապես շատ վատ, տխուր վիճակում կհայտնվենք»։
Կարդացեք նաև
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ