Մարտի 3-ին ԳԴՀ կառավարության մամուլի ասուլիսում, երբ նախագահող Բուշովը տեսավ, որ կանցլերի հանդիպումների առթիվ լրագրողներն էլ հարց չունեն, կանցլերի մամուլի փոխխոսնակ Վոլֆգանգ Բյուխներին այսպես դիմեց՝ «Դուք ուրիշ ասելիք էլ ունեիք»: «Երեկ դաշնային կանցլերը լավ հանդիպում է ունեցել Հայաստանի վարչապետ Փաշինյանի հետ: Տարածաշրջանից մեզ խնդրեցին (ընդգծումը մերն է- Ան.Հ.) կրկին այստեղ ներկայացնել Դաշնային կառավարության դիրքորոշումը Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ: Դաշնային կառավարության դիրքորոշումը չի փոխվել. Գերմանիան հավատարիմ է մնում Հայաստանի եւ Ադրբեջանի տարածքային ամբողջականությանը միջազգայնորեն ճանաչված սահմաններում: Գերմանիան Հայաստանին եւ Ադրբեջանին կոչ է անում լուծել վեճը խաղաղ ճանապարհով. սա ներառում է հարգել Ղարաբաղի ժողովրդի իրավունքները եւ անվտանգությունը: Դաշնային կառավարության համար կարեւոր է, որ երկու երկրների բոլոր բնակիչների եւ փոքրամասնությունների իրավունքները պահպանվեն միջազգային չափանիշներին եւ ստանձնած պարտավորություններին համապատասխան: Հաշվի առնելով Հարավային Կովկասում ավելի քան 30 տարվա հակամարտությունը, դա վերաբերում է երկու երկրների, նաեւ Լեռնային Ղարաբաղի ժողովրդին: Ուստի Դաշնային կառավարությունը վճռականորեն աջակցում է Եվրոպական Խորհրդի նախագահ Շառլ Միշելի ջանքերին»,- ասաց կանցլերի փոխխոսնակ Բյուխները:
Բյուխներին ուղղված հարց հնչեց. «Հայաստանի վարչապետի ներկայությամբ կանցլերը ճանաչե՞ց Ադրբեջանի ագրեսիան ՀՀ-ի նկատմամբ: Դաշնային կառավարությունը մինչեւ հիմա դա չի արել»:
«Ներկայացրի այն, ինչ դուք հենց նոր լսեցիք: Այսօր չեմ կարող ավելին ասել այս թեմայի վերաբերյալ: Ի դեպ այդ թեմայով երեկ ասուլիս կար»,- եղավ Բյուխների պատասխանը:
Խոսուն է, չէ՞: Շոլցի ելույթի վերաբերյալ հարց, բնական է, լրագրողները չեն տալիս, բայց Բյուխները «տարածաշրջանի խնդրանքով» պարզաբանում է «չեղած» հարցը: Իսկ տեսանյութի այդ հատվածն անմիջապես իր թվիթերյան էջում է տեղադրում Բեռլինում Ադրբեջանի դեսպանը՝ կցելով իր հետեւյալ մեկնաբանությունը՝ «Գերմանիան հավատարիմ է մնում Ադրբեջանի տարածքային ամբողջականությանը՝ միջազգային ճանաչված սահմաններով: Դաշնության դիրքորոշումը չի փոխվել»: Հայաստանի հետ «խաղաղության կողմնակիցը» նույնիսկ ուրիշ երկրի պաշտոնյայի խոսքից է արտաքսում Հայաստան տեղանունը… Ինչպե՞ս վստահել այս երկրի դեսպանին, նրա նախագահին:
Կարդացեք նաև
Անահիտ ՀՈՎՍԵՓՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Ազգ» թերթի այսօրվա համարում: