Լավ, մի նորմալ խորհրդատու չունի՞ Աննան, որը նրան կհուշի՝ ի՞նչ եւ ե՞րբ ասել, չնվաստացնել ժամանակի փորձությանը դիմացած հայ կնոջ կերպարը, որ դժվարությունների մեջ միշտ էլ կարողացել է ե՛ւ երջանիկ լինել, ե՛ւ սիրել, ե՛ւ արժեհամակարգ փոխանցել: Եթե ինչ-որ մեկն այդպիսի ժառանգություն չի ստացել, դա չի նշանակում, որ հայ կինը սխալ է ապրել: Ապրել է այնպես, ինչպես իր ազգը, նրա ստեղծած կամ նրան ընձեռված հնարավորությունների շրջագծում, նրա հայրենիքի ճակատագրի շրջագծում: Եթե այլեւս այլ ազգի կնոջ բարքերով է ուզում ապրել որեւէ մեկը՝ ճանապարհն ազատ է, թող գնա այն երկիր, որը նախընտրում է, որն ուժեղ է, հարուստ, թելադրող, որի դեպքում միայն նրա քաղաքացի կանայք կարող են իրենց լիարժեք երջանիկ լինելու շռայլությունը թույլ տալ: է, մեր դեպքում հո մենք բույս չե՞նք, որ երկիր ու զավակ կորցնենք եւ մեր ուղեղն անջատենք միայն անձնական երջանկության վրա: Ստեղծե՛ք այդ պայմաններն իմ հայրենիքում, հետո կխոսենք: Հարց՝ ելույթն ակամա՞ է նվաստացնում հայ կնոջը, թե՞ միտում կա մեջը: Չնայած՝ մեր նշած պատճառներով չի կարող ակամա լինել: Եթե միտումնավորի կանխավարկածից ենք ելնում, ու ելույթը կառուցված է հատուկ կոդերով, ուրեմն ամեն խոսքն ուղղված կոնկրետ թիրախների, այլ բան մտածելու տեղ չի թողնվում:
Այսպիսի ելույթ ունենալիս միշտ պետք է նկատի ունենալ, որ սխալ կոդերը իրական հակազդեցության լիցք ունեն, իսկ իրեն երջանիկ համարողները մի ակնթարթում կարող են դժբախտի վերածվել, ինչպես պատերազմն արեց մեր շատ կանանց դեպքում: Ես իմ կյանքով միշտ առաջ եմ նայել, երեխաներիս ազատամիտ դաստիարակել, սիրել անձի ազատ ինքնադրսեւորման մաքուր օդը, բայց երբեք քայլ չեմ արել ինքնության կոդերի վրայից լոք տալու, որից մի քայլ այն կողմ ազգային չպատկանելությունն է:
Այս անգամ ես պետք է գրեի անցած կիրակի Շուշիի տակ ադրբեջանցիների կատարած դիվերսիային (որին զոհ գնաց երեք հայորդի) ժամանակին չդիմակայելու, եվրոպացիների՝ հայկական խնդիրներով իրարամերժ մոտեցումների, Արցախում եւ նրա շուրջ տեղի ունեցող՝ իրոք վտանգավոր գործընթացների, վարչապետի ասած՝ Արցախում նոր սրումի, տարածաշրջանի բուռն խմորումներից Հայաստանի բացակա լինելու, եվրոպաների եւ ռուսների վրա հույս չդնելու հերթական ապացույցների ու մեր մենակության մասին, սակայն երբեմն ես էլ եմ հունից դուրս գալիս՝ չդիմացա:
Ու գրել եմ բարի նպատակով, սթափեցնելու համար, այլապես՝ շուրջը եղած քծնողներից ոչ ոք նման բան չի լսի:
Կարդացեք նաև
Մարիետա ԽԱՉԱՏՐՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Ազգ» թերթի այսօրվա համարում: