Լրահոս
Օրվա լրահոսը

Պարտավորությունները չի կատարել, դիմել են դատարան. դատական հարուստ կենսագրություն ունի Բաբկեն Թունյանը. «Հրապարակ»

Մարտ 10,2023 11:10

2019 թվականին Թբիլիսյան խճուղում տեղի է ունեցել ճանապարհատրանսպորտային պատահար․ Բաբկեն Թունյանին պատկանող «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենան բախվել է մեկ այլ քաղաքացու մեքենայի։ Թունյանին պատկանող մեքենան չի ունեցել ԱՊՊԱ տեսակի ապահովագրություն, իսկ մյուս մեքենան ԱՊՊԱ ունեցել է։ Փորձաքննությունը պարզել է, որ մեքենաների բախման համար մեղավոր են 2 վարորդներն էլ, ուստի քաղաքացու մեքենային պատճառված 719 հազար դրամի վնասն ապահովագրական ընկերությունը բավարարել է մասնակի՝ վճարելով 359 հազար դրամ, եւ քանի որ Թունյանի մեքենան ապահովագրված չի եղել, «Հայաստանի ավտոապահովագրողների բյուրո» ՀԿ-ն Բաբկեն Թունյանից պահանջել է 377,140 ՀՀ դրամ, սակայն վերջինս չի վճարել, ինչից հետո բյուրոն հայց է ներկայացրել ընդդեմ Բաբկեն Թունյանի՝ պահանջելով բյուրոյին վճարել 377,140 ՀՀ դրամ։ Արդյունքում դատարանը որոշում է կայացրել Բաբկեն Թունյանից հօգուտ բյուրոյի բռնագանձել 376,682.1 դրամ, որից 359,500 ՀՀ դրամը` որպես պարտավորության մայր գումար, 6,855 ՀՀ դրամը` որպես տոկոսագումար, 7,327.1 ՀՀ դրամը` որպես նախապես վճարված պետական տուրքի գումար, 3,000 ՀՀ դրամը` որպես փաստաբանի խելամիտ վարձատրության գումար:

Բաբկեն Թունյանը նաեւ պարտք է ունեցել «ՄՏՍ Հայաստան» ընկերությանը։ 2022 թվականին ընկերությունն ընդդեմ Թունյանի հայց է ներկայացրել դատարան՝ վերջինից պահանջելով վճարել 15 հազար դրամ պարտքը։ Բաբկեն Թունյանը 2015 թվականին «ՄՏՍ Հայաստան» ընկերությունից ձեռք է բերել SIM քարտ, ինչպես նաեւ ինտերնետային ծառայություններից օգտվելու համար մեկ ինտերնետի սարք՝ մոդեմ։ Թունյանը կրկին իր պարտավորությունները չի կատարել, ինչի համար եւ ընկերությունը դիմել է դատարան, դատարանն էլ, ինչպես նախորդ բոլոր դեպքերում, բավարարել է հայցը։

Ահա այսպիսի դատական հարուստ կենսագրություն ունի ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Բաբկեն Թունյանը:

Կորյուն ՍԻՄՈՆՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031