Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Չնայած պարտադիր լինելուն՝ Արդարադատության միջազգային դատարանի պահանջը դեռևս չի իրականացվել Ադրբեջանի կողմից. Թագուհի Թովմասյանը՝ ՀՀ-ում ՄԱԿ-ի մշտական համակարգողին

Մարտ 10,2023 11:38

Խորհրդարանում հյուրընկալել եմ ՀՀ-ում ՄԱԿ-ի մշտական համակարգողի պաշտոնակատար Նիլս Սքոթին ու Համագործակցության և զարգացման ֆինանսների գծով խորհրդական Արևիկ Անափիոսյանին։

Քննարկման առանցքում 2023թ. փետրվարի 22-ին Արդարադատության միջազգային դատարանի հրապարակած որոշումն էր, որով Դատարանը պարտավորեցրել է Ադրբեջանին՝ մինչև Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի գործով վերջնական որոշման կայացումը ձեռնարկել բոլոր միջոցները՝ երաշխավորելու Լաչինի միջանցքով քաղաքացիների, տրանսպորտային միջոցների և բեռների՝ երկու ուղղություններով անխափան տեղաշարժը:

Ընդգծել ենք, որ Արդարադատության միջազգային դատարանի՝ միջանկյալ միջոցների կիրառման որոշումն ունի պարտադիր ուժ և ստեղծում է միջազգային իրավական պարտավորություններ Ադրբեջանի համար։

Ի հավելումն՝ շեշտել ենք, որ չնայած պարտադիր լինելուն՝ Արդարադատության միջազգային դատարանի պահանջը դեռևս չի իրականացվել Ադրբեջանի կողմից։

Անդրադարձ ենք կատարել նաև Հայաստանում ՄԱԿ-ի գրասենյակի հետ համագործակցության զարգացմանը և ընդգծել Հանձնաժողովի գործունեության ոլորտներում համատեղ ծրագրերի իրականացման կարևորությունը։

Թագուհի ԹՈՎՄԱՍՅԱՆ

ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, անկուսակցական

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031