Լրահոս
Օրվա լրահոսը

«Իմ քայլը» հիմնադրամի նվիրատուների թվում մի քանի արտառոց անուն նկատեցինք. «Հրապարակ»

Մարտ 10,2023 10:53

Աննա Հակոբյանի հիմնադրամին 10 մլն դրամ է փոխանցել Ախթալայի լեռնահարստացման կոմբինատը, որը պատկանում է 2013-2014 թվականներին Սյունիքի մարզպետ եղած Վահե Մաքսիմի Հակոբյանին՝ 100 տոկոս բաժնեմասով։ 10 մլն դրամ է փոխանցել նաեւ «ԱՆ-ՆԱՐ» ՍՊԸ-ն։

Փորձեցինք պարզել թե ում է պատկանում «ԱՆ-ՆԱՐ» ՍՊԸ-ն: Համացանցում «ԱՆ-ՆԱՐ» անվամբ մեկ ընկերություն կա, սակայն ընկերության մասին գրեթե տեղեկություն չկա, բացի այն, որ այն գրանցված է Սյունիքի մարզի Կապան քաղաքում, իսկ ընկերության ներկայացուցիչը Ռոման Սարիկի Հարությունյանն է, եւ ընկերությունը զբաղվում է շինարարությամբ։ Պետռեգիստրում ևս մեկ ընկերություն կա` «ԱՆՆԱՐ» ՍՊԸ անունով, որը պատկանում է Կոտայքի մարզպետարանի քաղաքաշինության վարչության նախկին պետ Արշավիր Խաչատրյանին: Վերջինս ներկայում, ըստ «Լուսավոր Հայաստան» կուսակցության պաշտոնական կայքի, ԼՀԿ կառավարման խորհրդի անդամ է։

Անցած տարվա նվիրատուների թվում մի քանի արտառոց անուն էլ նկատեցինք․ օրինակ, Հնդկաստանում ՀՀ դեսպանությունը 2022-ին երկու փոխանցում է արել՝ մոտ 3 հազար դոլարի չափով։ Անհասկանալի է, թե պետական բյուջեից սնվող դեսպանությունն ինչու է բարեգործություն անում։ Եվս մի արտառոց փոխանցում․ Կենտրոնական բանկը 2 միլիոն դրամ է փոխանցել «Իմ քայլը» հիմնադրամին։

Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031