«Լուսավոր Հայաստան» կուսակցության քաղաքապետի թեկնածու Դավիթ Խաժակյանը չի բացառում, որ Երեւանի ավագանու ընտրություններին մասնակցեն ՔՊ թեկնածու Տիգրան Ավինյանի հետ դաշինքով:
«Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում Դավիթ Խաժակյանն ասաց, որ ՔՊ-ի հետ դաշինքով մասնակցելու վերաբերյալ քննարկում չեն ունեցել, բայց նաեւ չբացառեց, որ նման որոշում կայացնեն:
Մեր հստակեցնող հարցին՝ բացառում է արդյոք ՔՊ-ի հետ դաշինքը, Դավիթ Խաժակյանն ասաց, որ չի կարող բացառել, քանի որ նրանց հետ համատեղ անցած ճանապարհ ունեն. «Մենք ունենք համատեղ աշխատանքի փորձ: Ես կարող եմ ասել՝ ում հետ ենք բացառում որեւէ համագործակցություն՝ բոլոր այն ուժերի հետ, որոնք ընտրությունները պատկերացնում են ոչ քաղաքական գործընթաց, առեւտրի առարկա կամ փող բաժանելու միջոց. այս ուժերի հետ հստակ բացառում ենք համագործակցությունը, իսկ այն ուժերը, որոնց հետ անցած քաղաքական ճանապարհ ունենք, նրանց հետ համագործակցությունը կարող է տարբեր ֆորմատներում տարբեր ձեւեր ստանալ, ուստի ես այս գլխից դա բացառել չեմ կարող»,- ասաց Խաժակյանը:
Հոդվածն ամբողջությամբ՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։