Լրահոս
Օրվա լրահոսը

Հայաստանի և Ադրբեջանի միջև զինված առճակատման վտանգ կա, ասվում է ԱՄՆ «Հետախուզական համայնքի» զեկույցում

Մարտ 09,2023 20:00

Խաղաղության պայմանագրի բացակայության պայմաններում Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունները, ամենայն հավանականությամբ, կմնան լարված և երբեմն անկայուն՝ հաշվի առնելով միջպետական սահմանին ռազմական ուժերի մոտ լինելը, հրադադարի պահպանման մեխանիզմի բացակայությունը և Ադրբեջանի պատրաստակամությունը` գործադրել հաշվարկված ռազմական ուժ՝ Հայաստանի հետ բանակցություններում իր նպատակներն առաջ տանելու համար: Այս մասին ասվում է ԱՄՆ «Հետախուզական համայնքի» կազմած ամենամյա «Տարեկան սպառնալիքների գնահատում 2023» զեկույցում: 

«Սահմանազատված սահմանի երկայնքով խիստ մոտ տեղակայված ռազմական ուժերի շարունակական ներկայությունը բարձրացնում է Հայաստանի և Ադրբեջանի միջև զինված առճակատման վտանգը, թեև նման առճակատումները, հավանաբար, կլինեն սահմանափակ տևողությամբ և ինտենսիվությամբ»,- ասվում է զեկույցում:

Նշվում է, որ 2021թ. մայիսից միջպետական սահմանին և Լեռնային Ղարաբաղի շուրջ պարբերաբար ռազմական բախումներ են տեղի ունենում։ Առավել ինտենսիվ բռնկումը տեղի է ունեցել 2022թ. սեպտեմբերին, երբ ադրբեջանական

ուժերը համակարգված հարձակում սկսեցին սահմանի երկայնքով մի քանի վայրերում՝ գրավելով հայկական որոշ տարածքներ և հանգեցնելով մոտ 300 զինվորականների մահվան:

«Խաղաղության բանակցությունները որոշակի առաջընթաց են գրանցել, բայց ամենադժվար խնդիրները՝ կապված պետական սահմանների և

Լեռնային Ղարաբաղի ապագայի հետ, հեռու է լուծվելուց»,-  նշվում է զեկույցում:

 

Պատրաստեց Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031