Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Եթե կինն ամուսին չունի, բայց ուզում է երեխա ունենալ, եկեք խրախուսենք դա, ոչ թե վատաբանենք»․ Արմինե Հովհաննիսյան

Մարտ 09,2023 19:44

«Լուրջ խնդիրներ կան, եւ բնակչության աճն այն ոլորտն է, որն առնչվում է տարբեր ասպարեզների հետ՝ տնտեսություն, առողջապահություն, անվտանգություն։ Հետեւաբար՝ հարցին համապարփակ մոտեցում պետք է ցուցաբերել, եւ մեր փորձագետները ներկայացրել են տարբեր ոլորտներ»,-լրագրողների հետ հանդիպմանն այսօր հայտարարեց «Օրրան» բարեգործական ՀԿ-ի հիմնադիր, «Բնակչության աճ» փորձագիտական հանձնախմբի ղեկավար Արմինե Հովհաննիսյանը։

Հիշեցնենք, որ մարտի 10-12-ը կայանալու է «Ապագա Հայկականի» համաժողովը, որն առաջին համահայկական քաղաքացիական համաժողովն է լինելու։ Այս եւ մյուս փորձագիտական խմբերը վերջին ամիսներին մասնագիտական քննարկումներ են ունեցել, խնդիրներ ու լուծումներ առանձնացրել։

Արմինե Հովհաննիսյանը շեշտեց․ «ՀՀ-ից հազարավոր մարդիկ են արտագաղթում, փոխարենը՝ ներգաղթի թիվն է չափազանց փոքր։ Ինչո՞ւ չենք կարողացել ՀՀ-ում պահել այն մարդկանց, որոնք եկան Սիրիայից եւ հետո հեռացան։ Ինչպե՞ս անենք, որ մայրերն ունենան 3-րդ եւ 4-րդ երեխան։ Եթե երիտասարդ կինն ամուսին չունի, բայց ուզում է երեխա ունենալ, եկեք խրախուսենք դա, ոչ թե վատաբանենք»։

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031