Ռուսական կողմը համապատասխան շփումներ է վարում Հայաստանի և Ադրբեջանի հետ՝ Լաչինի միջանցքի իրավիճակը կարգավորելու ուղղությամբ: Այս մասին այսօր տեղի ունեցած ճեպազրույցում հայտարարել է Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:
«Շարունակում է ուղիների որոնում՝ Լաչինի միջանցքի շուրջ և ընդհանուր առմամբ Լեռնային Ղարաբաղում իրավիճակի հանգուցալուծման համար», -ասել է Զախարովան:
Պատրաստեց Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ