Մարտի 8-ին ՀՀ Վայոց ձորի մարզպետ Արարատ Գրիգորյանն ընդունել է ՀՀ-ում ԱՄՆ նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Քվինին։
Շնորհավորելով դեսպանին պատասխանատու պաշտոնը ստանձնելու կապակցությամբ՝ մարզպետը շնորհակալություն հայտնեց Վայոց ձորի մարզի նկատմամբ ցուցաբերած ուշադրության համար՝ ընդգծելով մարզի տարածքում ԱՄՆ աջակցությամբ իրականացվող բազմաթիվ ծրագրերի արդյունավետությունը՝ ուղղված մարզի բնակիչների կյանքի որակի և հնարավորությունների շարունակական բարելավմանը։
Հանդիպման ընթացքում զրուցակիցներն անդրադարձել են երկկողմ հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցերի։ Մարզպետը դեսպանին ներկայացրել է նաև սեպտեմբերի 13-14-ին ՀՀ տարածքային ամբողջականության և ինքնիշխանության դեմ Ադրբեջանի կողմից սանձազերծած ագրեսիայի հետևանքները։
Հանդիպման ավարտին երկուստեք վստահություն հայտնվեց, որ ԱՄՆ դեսպանի այցի և միահամուռ ջանքերի շնորհիվ կհաջողվի էլ ավելի ամրապնդել և ընդլայնել երկու երկրների միջև գոյություն ունեցող բարեկամական հարաբերությունները՝ ի բարօրություն երկու ժողովուրդների։
Կարդացեք նաև
Վայոց Ձորի մարզպետարան