«Մեր կարծիքով՝ Հայաստանը եւ հայությունն այսօր ճգնաժամ են ապրում։ Երբ նման իրավիճակներ են բաժին հասնում, նորմալ՝ օրենքով ամրագրված մեթոդները գուցե չեն հերիքում։ Ընտրական ժողովրդավարությունը կարեւորություն ունի, բայց այն դժվարությունները, որոնք մանավանդ պատերազմից հետո ենք ապրում, վախի, բարկության մթնոլորտ են ձեւավորում»,-լրագրողների հետ հանդիպմանն այսօր հայտարարեց «Mlinda» և «The Good Investors» կազմակերպությունների հիմնադիր, «Ապագա Հայկականը» նախաձեռնության համահիմնադիր, ֆրանսահայ Ռիչարդ Ազարնիան։
Հիշեցնենք, որ մարտի 10-12-ը կայանալու է «Ապագա Հայկականի» համաժողովը, որն առաջին համահայկական քաղաքացիական համաժողովն է լինելու։
Ռիչարդ Ազարնիայի խոսքով՝ համաժողովը հենց նշյալ խնդիրը քննարկելու եւ լուծումներ ձեւավորելու համար է․ «Ֆրանսիայի կառավարությունը ժամանակին եւս նման որոշում կայացրեց՝ այսօրինակ ասամբլեա ձեւավորելու, որպեսզի Ֆրանսիայի ժողովուրդը եւս կարծիք հայտնի։ Ուստի սա միայն մեր խոսակցությունը չէ, այլեւ ողջ հայ ժողովրդինը, որովհետեւ երկու հարյուր մասնակիցներ են լինելու նաեւ սփյուռքից եւ Արցախից»։
Կարդացեք նաև
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ