«Ազատություն». Վերջին շաբաթներին արցախյան խանութներում քիչումիչ մթերք էր երևում, որ, ըստ կառավարության տեղ էր հասնում ռուս խաղաղապահների միջոցով։ Արցախից ահազանգում են՝ խանութները դարձյալ դատարկվում են։
«Ճանապարհը չեն բացել և կրակում են մեզ վրա։ Նորից ես հասկացա, որ մթերքները, որ քիչ-քիչ բերել են Արցախ, էրկու օր ա, էլի չկա։ Երևի էդ ճանապարհից են թաքուն բերել», – ասում է Ստեփանակերտի բնակիչ Նունե Առաքելյանը՝ ենթադրելով, որ մարտի 5-ի միջադեպից հետո տնտեսավարողների մի մասը չի կարողանում ապրանք բերել Արցախ։
Կիրակի օրը զինված ադրբեջանցիները դուրս եկան Լիսագորի ճանապարհի վրա ու սպանեցին երեք ոստիկանների։ Այդ գրունտային ճամփան շրջափակման այս ամիսների ընթացքում երբեմն օգտագործվում էր խիստ անհրաժեշտության դեպքում։ Հիմա արդեն եղած մթերքն էլ նվազագույնը կրկնակի թանկ գներով է վաճառվում։
«Ճիշտ ասած՝ շատ թանկ ա, շատ։ Ահավոր թանկ ա։ Էդ կոնֆետը, որ էրկու հազար դրամ ա էղել մինչև բլոկադան, հինգ հազար, հինգ հազար հին հարյուր։ Էդ երշիկը, որ էրկու հազար ա եղել, չորս հազար», – փոխանցեց Առաքելյանը՝ հավելելով, թե առևտրականները թանկացում բացատրում են իրենց հավելյալ վճարումներով. – «Բայց ո՞ւմ են վճարում, ռո՞ւսին, թուրքի՞ն… չգիտենք»։
Կարդացեք նաև
Սուսան ԲԱԴԱԼՅԱՆ
Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում