«Արցախպրես». Արցախի նկատմամբ Ադրբեջանի կողմից իրականացվող ոտնձգությունների ու հանցագործությունների դատապարտման նպատակով ֆրանսահայ մշակութային միության, հայ ու ֆրանսիացի մի խումբ երիտասարդների համատեղ ջանքերով Փարիզի քաղաքապետարանի հարակից տարածքում մարտի 5-ին բողոքի ակցիա են կազմակերպվել:
«Արցախպրես»-ի հետ զրույցում ակցիայի կազմակերպիչներից Լիլիթ Մանվելյանը տեղեկացրեց, որ երիտասարդներն այդպիսով կոչ են ուղղել միջազգային հանրությանը` առավելագույն ճնշում գործադրելու Ադրբեջանի հանդեպ, որպեսզի բացվի Արցախը Հայաստանին և աշխարհին կապող միակ` կյանքի ճանապարհը, կանգնեցվեն Ադրբեջանի ցեղասպան գործողությունները և անհրաժեշտ քայլեր ձեռնարկեն` կանխելու Արցախում ծայր առած հումանիտար ճգնաժամը։
Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում