Վերջին երկու օրերին Վրաստանի խորհրդարանում «Օտարերկրյա գործակալների մասին» օրենքի երկու` ամերիկյան եւ ռուսական նախադեպերի վրա հիմնված տարբերակներից ռուսական, հակաժողովրդավարական տարբերակի հապշտապ ընդունումը, իսկ ամերիկյանի քննարկումից դուրս թողնելը հիմք է դարձել լուրջ քաղաքական հակամարտության եւ քաղաքացիական անհնազանդության արտահայտման համար։
Նոր օրենքը հնարավորություն էր ստեղծելու բռնաճնշումներ իրագործելու քաղաքացիական հասարակության եւ ժողովրդավարության նկատմամբ եւ ռուսական ազդեցության ընդլայնման համար։
Վերջին երկու օրերին վրացական ոստիկանությունը բողոքի խաղաղ ակցիայի տասնյակ հազարավոր մասնակիցների նկատմամբ կիրառել է անհամաչափ բիրտ ուժ, արցունքաբեր գազ և ջրցան մեքենաներ, որ արդյունքում կան բազմաթիվ վիրավորներ եւ ձերբակալված անձինք։
Վրաց քաղաքացիական հասարակությունը չցանկացավ համբերել եւ անտարբեր դիտել Վրաստանի անկումը ղեպի ռուսական ավտորիտարիզմ եւ ի վերջո Ռուսաստան։
Կարդացեք նաև
Քաղաքացիական անհնազանդությունը տվեց իր առաջին արդյունքը, եւ այսօր տխրահռչակ օրենքի նախագիծը ետ կանչվեց իշխող կուսակցության կողմից։
Մեր համերաշխությունն ենք հայտնում ազատատենչ վրաց ժողովրդի պայքարին եւ դատապարտում ենք անհամաչափ ոստիկանական ուժի կիրառումը իշխանության կողմից։
Ազգային-ժողովրդավարական բևեռ