Վանաձորի ԷԴ. Կզարթմյանի անվան երաժշտական դպրոցի դահլիճում անցկացված հանդիսավոր միջոցառմանը հետմահու պարգևներ հանձնվեցին 2022 թ.-ի սեպտեմբերի 13-ից 15-ը մարտական գործողությունների հետևանքով զոհված զինծառայողների հարազատներին:
Ներկա էին Լոռու մարզպետ Արամ Խաչատրյանը, ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-մայոր Էդվարդ Ասրյանը, Գուգարաց թեմի առաջնորդ գերաշնորհ Տեր Հովնան եպիսկոպոս Հակոբյանը, Հայոց բանակի սպանե՛ր, զինվորնե՛ր, ծնողնե՛ր, զինծառայողների հարազատները, հյուրե՛ր:
Միջոցառումը մեկնարկեց Հայաստանի Հանրապետության պետական օրհներգով, ապա ներկաները մեկ րոպե լռությամբ հարգեցին զոհված տղաների հիշատակը:
Պաշտոնական ելույթով հանդես եկավ գլխավոր շտաբի պետը:
Ներկաներին ողջունեց և տղաների հիշատակի ուղղված ոգեկոչման խոսք ասաց մարզի ղեկավարը: Նա նաև իր խոնարհումն ու երախտիքը հայտնեց զինվորների ծնողներին, հարազատներին.
– Վստահ եմ, մեր տղաները մարտի դաշտում ամենադժվարին պահին գիտակցել են, որ, պաշտպանելով Հայրենիքի սահմանները, պաշտպանում են իրենց ծնողներին, հարազատներին, սիրած աղջկան և վերջապես ամենաթանկն ու անփոխարինելին՝ Հայրենիքը: Նրանք խիզախաբար և աննկուն կերպով են պաշտպանել մեր սահմաններն ու արժանի հակահարված հասցրել հակառակորդին:
Փա՛ռք և խոնարհու՛մ մեր հերոս տղաներին: Փա՛ռք անպարտելի Հայոց բանակին:Փա՛ռք Հայոց բանակին ուժ ու կորով տվող մեր ժողովրդին,-ասաց Ա. Խաչատրյանը:
Կարդացեք նաև
Զոհված զինծառայողների ծնողներին և հարազատներին հետմահու պարգևները՝ Արիության,ՀՄԾ, Մարտական ծառայության մեդալները, հանձնեցին ….
Միջոցառումը վարում էր Ջիվան Սարգսյանը, նա հանդես եկավ նաև հայրենասիրական բանաստեղծությունների ասմունքով:
Լոռու մարզպետարան