Սերբիայում շարունակվող շախմատի Եվրոպայի տղամարդկանց անհատական առաջնությունում վեց տուրից հետո Հայաստանի ներկայացուցիչներից գրոսմայստերներ Գաբրիել Սարգսյանը, Շանթ Սարգսյանը եւ Մանուել Պետրոսյանը վաստակել են 4,5-ական միավոր եւ շարունակում են հետապնդել առաջատարներին:
Հայկ Մարտիրոսյանը, Էմին Օհանյանը, Սամվել Տեր-Սահակյանը, Մամիկոն Ղարիբյանը եւ Ռոբերտ Հովհաննիսյանը ունեն 4,0-ական միավոր եւ նույնպես պայքարում են մրցաշարային աղյուսակի ավելի բարձր հատված բարձրանալու համար: Մեր մյուս շախմատիստները համեմատաբար համեստ արդյունքներ ունեն:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ