Մարտի 7-ին «Դինամո» մարզադահլիճում կայացել է սամբոյի Հայաստանի երիտասարդական 2023թ առաջնությունը՝ մասնակցությամբ ՀՀ մարզերի, Երևանի, Արցախի 19-21 տարեկան մարզիկների:
Առաջնությանը 98 կգ. քաշային կարգում ոսկե մեդալ է նվաճել Իջևանի մարզադպրոցի սան Գրիգոր Բեկնազարյանը: Այս մասին Aravot.am-ի հետ զրույցում նշեց Իջևանի մարզադպրոցի մարզիչ Արսեն Հովակիմյանը:
«Ուրախությամբ ուզում եմ նշել, որ մեր մարզադպրոցի սանը դարձել է Հայաստանի չեմպիոն և հավաքականի կազմում այս տարի մասնակցելու է աշխարհի և Եվրոպայի առաջնությանը: Գրիգորն արդեն 10 տարի է՝ զբաղվում է սպորտով, աշխարհի 2-րդ և Եվրոպայի 3-րդ մրցանակակիր է, Հայաստանի բազմակի չեմպիոն: Նրա մարզիչներն են հանդիսանում Սարմեն Ամիրյանը և Շահեն Օհանյանը: Մեծ հույսեր ունենք, որ այս անգամ Գրիգորը կդառնա աշխարհի չեմպիոն»,- հավելեց Արսեն Հովակիմյանը:
Լիա ՃԱՂԱՐՅԱՆ
Կարդացեք նաև
Լուսանկարը` Իջևանի մարզադպրոցի