Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Ըստ հնդկական մամուլի՝ Հայաստանն ինքնագնաց հաուբիցներ է պատվիրել

Մարտ 09,2023 12:30

«Ազատություն». Հայաստանը հնդկական ընկերություններից մեկից ինքնագնաց MArG հաուբիցներ է պատվիրել, պնդում է Indian Defence Research Wing մասնագիտացված կայքը։

Ըստ լրատվամիջոցի՝ մինչ սպառազինության գնումը, անցած տարի Հնդկաստան մեկնած հայկական պատվիրակությունը փորձարկել է հաուբիցները։ Այս մասին, սակայն, հայաստանյան պաշտոնական աղբյուրները չեն հաղորդել։

«Ինքնագնացի վրա տեղադրված MArG 155/39 հաուբիցը մոտ 40 օրվա ընթացքում կրկին փորձարկվել է Հայաստանի պաշտոնյաների ներկայությամբ, և գործարքը կնքվել է պաշտպանական ցուցահանդեսին այն բանից հետո, երբ այն համապատասխանել է հայկական բանակի կողմից սահմանված կրակային բոլոր չափանիշներին», – գրում է Indian Defence Research Wing-ը։

Այս տարվա սկզբին հնդկական մամուլը հայտնեց, որ հայկական կողմը դիտարկում է հնդկական արտադրության հակաօդային պաշտպանության МR-SAM միջին հեռահարության համակարգերի ձեռքբերումը։ Դրանցով, ըստ պարբերականի, պետք է փոխարինվեն հայկական բանակի զինանոցում գտնվող ռուսական արտադրության С-125 Печора ՀՕՊ համակարգերը։ Այս հաղորդումները հայկական կողմը ոչ հերքում, ոչ էլ հաստատում է։

Պաշտպանության նախարարությունը դեռ չի մեկնաբանել հնդկական հաուբիցների ձեռքբերման վերաբերյալ հնդկական մամուլում հայտնված տեղեկությունը։

Ինքնագնաց հաուբիցը, ըստ Indian Defence Research Wing մասնագիտացված կայքի, մշակվել է 8 ամսում և փորձարկվել է հնդկական բանակի կողմից:

Արտակ ԽՈՒԼՅԱՆ

Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031