Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Աշխարհում շատ քիչ դեպք կա, որ տնտեսվարողին կալանավորեն չճշտված, օպերատիվ տեղեկությունների հիման վրա։ Այն դեպքում, երբ նրանք ո՛չ մարդասպան են, ո՛չ կրկնահանցագործ. «Նոր Զովք»-ի փոխտնօրեն. «Հրապարակ»

Մարտ 09,2023 11:39

2001 թվականին հիմնադրված «Նոր Զովք» սուպերմարկետների ցանցում մյուս սուպերմարկետների համեմատ ավելի էժան գներ են, սակայն ընկերության գլխին վերջերս քարեր թափվեցին։ Սեփականատեր Արամ Արամյանը՝ քահանա Մեսրոպ Արամյանի եղբայրը, ցանցի տնօրենը, գլխավոր հաշվապահը, ծրագրային ապահովմամբ զբաղվող ՍՊԸ-ի տերը՝ բոլորը կալանավորված են։ Ցանցի 29 խանութներում իրավապահները խուզարկություններ են արել, կրիչներ, հեռախոսներ, այլ տեխնիկա առգրավել, ինչը ցանցի ղեկավարությունը համարում է ապօրինի՝ տնտեսվարողին վնաս հասցնելու նպատակով։ Քննչական կոմիտեն տվյալներ ունի, որ ընկերությունը թաքցնում է իրական շրջանառությունը եւ մոտ 4 մլրդ դրամի հարկ չի վճարել, ինչ-որ թաքնված սերվերով են իրականացրել իրական շրջանառությունը եւ այն տարբերվում է պաշտոնապես ներկայացվածից։

Նկատենք, որ կալանքները բացառապես օպերատիվ տվյալների հիման վրա են իրականացվել, որեւէ ապացույց իրավապահները չունեն՝ մեզ հետ զրույցում հայտնեց ընկերության փոխտնօրեն Ռաֆայել Խաչատրյանը։ «Աշխարհում շատ քիչ դեպք կա, որ տնտեսվարողին կալանավորեն չճշտված, օպերատիվ տեղեկությունների հիման վրա։ Այն դեպքում, երբ նրանք ո՛չ մարդասպան են, ո՛չ կրկնահանցագործ են։ Սա անմարդկային վերաբերմունք է այն մարդկանց հանդեպ, ովքեր աշխատատեղ են ստեղծում, ովքեր բարձր բարոյական արժեքներ կրող անձինք են։ Արամ Արամյանը չունի բացասական անցյալ, այնքան համեստ անձնավորություն է, որ այսքան ժամանակ ոչ ոք չգիտեր, թե «Նոր Զովքի» սեփականատերն ով է»,- ասում է Խաչատրյանը։ 4 մլրդ դրամի վնասը, որն իբրեւ թե հասցվել է պետությանը, նա համարում է մտացածին թիվ։ «Դրանք ենթադրություններ են։ Կարող էին նույն հաջողությամբ 40 մլրդ հաշվել»։ Ձեր կարծիքով, ուզում են ձեր ձեռքից խլե՞լ բիզնեսը՝ հարցրինք փոխտնօրենին։ «Ոչ ոք էլ չի կարող խլել մեր բիզնեսը։ Մենք աշխատում ենք մեր սիրելի երկրում, մեր սիրելի քաղաքում ու նման վատ կարծիք չունենք, որ կարող են մեր բիզնեսը խլել։ Մենք ապրում ենք դեմոկրատական երկրում, եւ դժվար նման բան լինի»,- պատասխանում է Խաչատրյանը։

Այս պատմությունը հիշեցնում է հետհեղափոխական առաջին «օպերատիվ-հետախուզական» սկանդալներից մեկը, երբ «Ալեքս հոլդինգում» հարկերից խուսափելու երկար տարիներ կիրառված սխեմա բացահայտվեց։

Տնտեսագետ Սուրեն Պարսյանն ասում է․ «6-7 մլրդ դրամն արագ փոխհատուցեցին ներքին կարգով, թեման սուսուփուս փակեցին՝ գնաց։ Բայց, ըստ էության, նույն պրոցեսն էր՝ հարկերի չվճարման։ Կատարել են վերահաշվարկ։ Ենթադրենք՝ 20 հսկիչ գնում են արել, ասենք՝ 1000 դրամ ծախսի համար տրվել է 300 դրամի կտրոն։ Դրա հիման վրա որոշել են, որ տնտեսվարողը 30 տոկոսն է ցույց տվել իր շրջանառության։ Հարկայինը կարող է այսպիսի կամերալ հաշվարկներ անել, բայց դրա հիման վրա կալանավորելն աբսուրդ է»։ Տարբերությունն այս երկու գործերի միջեւ տնտեսվարողի վերաբերմունքն է իշխանության հանդեպ, այն, որ «Նոր Զովքի» տերը համաձայն չէ մեղադրանքի հետ, հակված չէ «լուռ» փոխհատուցումների եւ հատկապես տիկնոջ հիմնադրամին ոչինչ չի փոխանցել։ Եվ հզոր մրցակից ունի՝ հանձին Ալեքսանյանի։ Ուրեմն պետք է կալանավորվի։

Սյուզան ՍԻՄՈՆՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031