Լրահոս
Օրվա լրահոսը

Լրացուցիչ ծախսերը կկազմեն մոտ 69 մլն դրամ՝ վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանում հավելյալ հաստիքների ավելացմամբ պայմանավորված. «Փաստ»

Մարտ 09,2023 11:29

Արդարադատության նախարարությունն առաջարկում է փոփոխություն կատարել «ՀՀ դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում: 2022 թ. դեկտեմբերի 23-ին այդ օրենքում կատարված փոփոխությունների և լրացումների համաձայն նախատեսվում է, որ վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանի ստեղծման վերաբերյալ նորմերը ուժի մեջ են մտնելու 2024 թ. հունվարի 1-ից:

Այսինքն, վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանում կոռուպցիոն հանցագործությունների գործերով կայացված ակտերով վերանայման գործերը բաշխվելու են միայն կոռուպցիոն հանցագործությունների քննության մասնագիտացմամբ, իսկ հակակոռուպցիոն քաղաքացիական գործերով կայացված ակտերի վերանայման գործերը՝ միայն հակակոռուպցիոն քաղաքացիական գործերի քննության մասնագիտացմամբ դատավորների միջև: Սակայն ներկայացված իրավակարգավորման համատեքստում, մինչև այս նորմի ուժի մեջ մտնելը, ստեղծվում է իրավիճակ, երբ առաջին ատյանի կարգով հակակոռուպցիոն գործերի քննությունն իրականացվում է մասնագիտացված՝ հակակոռուպցիոն դատարանի կողմից, իսկ այդ գործերով կայացված ակտերի վճռաբեկության կարգով վերանայումն իրականացվում է Վճռաբեկ դատարանի առանձին մասնագիտացված՝ հակակոռուպցիոն պալատի կողմից, սակայն այդ նույն ակտերի վերաքննությունը իրականացնում են վերաքննիչ քաղաքացիական և վերաքննիչ քրեական դատարանները:

Առկա իրավիճակը և ինստիտուտի բնականոն ու լիարժեք կենսագործունեությունը պահանջում է, որպեսզի մասնագիտացման գործոնը հստակ արտահայտված լինի տվյալ տեսակի գործերի քննության իրավասությամբ օժտված բոլոր դատական ատյաններում՝ օրենքով սահմանված ժամկետից ավելի վաղ ժամկետում: Նշվածը հնարավորություն կստեղծի կոռուպցիոն հանցագործությունների և հակակոռուպցիոն քաղաքացիական գործերով բողոքարկման ենթակա դատական ակտերի վերանայումն իրականացնել ոչ թե վերաքննիչ քրեական և վերաքննիչ քաղաքացիական դատարանների, այլ հենց նեղ մասնագիտացված՝ վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանի կողմից:

Այս օրենքի ընդունմամբ վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանում հավելյալ հաստիքների ավելացմամբ պայմանավորված՝ պետբյուջեում լրացուցիչ ծախսերը կկազմեն ընդամենը մոտ 69 մլն դրամ։

Հոդվածն ամբողջությամբ՝ «Փաստ» թերթի այսօրվա համարում։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031