Թբիլիսիի կենտրոնում ողջ գիշեր շարունակվել են բողոքի ցույցի մասնակիցներին ցրելու ուժային գործողությունները: Հատուկ նշանակության ուժերը ջրցան մեքենաներով և պղպեղային գազով մի քանի անգամ դուրս են հանել ցուցարարներին Ռուսթավելի պողոտայից, բայց որոշ ժամանակ անց նրանք կրկին վերադարձել են:
Մարտի 8-ին ցուցարարները մեկ ժամ ժամանակ էին տվել երկրի իշխանություններին՝ հետ կանչել «օտարերկրյա ազդեցության» մասին օրենքը: Ժամկետի ավարտից հետո նրանք փորձել են ներխուժել խորհրդարանի շենք, և բախումներ են սկսվել ոստիկանների հետ:
Պատրաստեց Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ