Լրահոս
Օրվա լրահոսը

Արմեն Եղիազարյան. «Արցախի էներգետիկ ճգնաժամը քաղաքական լուծում է պահանջում, տնտեսագիտական լուծումներով չի կարգավորվի». «168 ժամ»

Մարտ 09,2023 10:50

Արդեն 87-րդ օրն է՝ Արցախը գտնվում է շրջափակման մեջ։

Դրան զուգահեռ՝ Ադրբեջանը մշտապես կրակում է խաղաղ բնակավայրերի ուղղությամբ՝ թիրախավորելով դաշտերում աշխատող մարդկանց։ Իսկ մարտի 5-ին էլ դիվերսիա էր իրականացրել, որի արդյունքում զոհվել են 3 հայ ոստիկաններ։

Ադրբեջանն այս ամենին զուգահեռ՝ նաև անջատում է Արցախին մատակարարվող գազն ու էլեկտրաէներգիան։ Վերջերս էլ փաստեր էին հրապարակվել, որ Ադրբեջանը խողովակի վրա փական է դրել՝ գողանալով Արցախին մատակարարվող գազը։

Ի՞նչ ռեսուրսներ ունի հայկական կողմն այս խնդիրը լուծելու համար, ի՞նչ անհրաժեշտ քայլեր պետք է իրականացնի։

168.am-ի հետ զրույցում ՀՀ էկոնոմիկայի նախկին նախարար, Բանկերի միության նախկին նախագահ, տնտեսագետ Արմեն Եղիազարյանը պատասխանելով այս հարցերին, նախ ասաց, որ եղած հնարավորությունները շատ սահմանափակ են ոչ միայն՝ էներգետիկ, այլև՝ գրեթե բոլոր ոլորտներում։

«Այս ամենը Արցախին մեծ կախվածության մեջ է դրել Ադրբեջանից։ Եթե Ադրբեջանը գազն ու էլեկտրաէներգիան չանջատի, ապա Արցախն այդ առումով ինքնաբավ է, որևէ ճգնաժամ էլ չի լինի։ Արցախը մեծ քանակությամբ էներգիա սպառող չէ, հետևաբար՝ եթե չլինի թշնամու գործոնը, հարցը միանգամայն հանգիստ կարգավորվող է։ Այս հարցը քաղաքական է, քաղաքական լուծում է պահանջում, տնտեսագիտական լուծումներով չի կարգավորվի»,- շեշտեց Արմեն Եղիազարյանը։

 Զվարթ ԽԱՉԱՏՐՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «168 ժամ»
շաբաթաթերթի այսօրվա համարում։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031