Լրահոս
Օրվա լրահոսը

Մետաքսե Հակոբյան․ «Արայիկ Հարությունյանը շարունակում է մնալ Նիկոլ Փաշինյանի կամակատարը»․ «168 ժամ»

Մարտ 09,2023 09:00

Անդրադառնալով Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի՝ Արցախի Անվտանգության խորհրդում արված այն առաջարկին, որ եթե կլինեն Արցախում մարդիկ, որոնք կցանկանան Ադրբեջանի վերահսկողության տակ ապրել, կարող են իրենց ցանկությունը բարձրաձայնել, Արցախի ԱԺ «Արդարություն» խմբակցության պատգամավոր Մետաքսե Հակոբյանն ասաց.

«Երբ Արայիկ Հարությունյանը Արցախում ապրողներին առաջարկում է ցանկության դեպքում գնալ և ինտեգրվել Ադրբեջանին, դրանով փաստում է՝ իր համար Արցախի ինքնորոշման իրավունքը կարմիր գիծ չէ։ Արայիկ Հարությունյանի երազանքը չի կատարվի. որևէ մեկը չի գնա Ադրբեջանի հետ ինտեգրման։ Նման բան հայտարարելն անթույլատրելի է։ Երբ նման բան է ասում երկրի նախագահը, նշանակում է՝ կամ նրա գիտելիքները բավարար չեն, կա՛մ նպատակ ունի մարդկանց մոտ ստեղծել տպավորություն, թե մարդիկ կան, որոնք ցանկանում են ապրել Ադրբեջանի վերահսկողության տակ։ Իրականում Արցախում նման մարդիկ չկան, ուստի, եթե Արայիկ Հարությունյանը պատվեր է կատարում, ապա դա միանշանակ Հայաստանի իշխանության կողմից է, որովհետև Հարությունյանը քաղաքականապես հեզություն է հայտնում Նիկոլ Փաշինյանին. օրինակ՝ Հարությունյանը շնորհակալություն է հայտնում Գերմանիայի կանցլերին՝ Արցախի ինքնորոշման իրավունքի մասին խոսելու համար, բայց որևէ բառ չի ասում դա չանող Փաշինյանին։ Կրկնում եմ՝ Արայիկ Հարությունյանը շարունակում է մնալ Նիկոլ Փաշինյանի կամակատարը»,- ասաց Հակոբյանը։

Աղավնի ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «168 ժամ» շաբաթաթերթի այս համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031