«Ամերիկայի ձայն». Ինչպե՞ս պատահեց, որ Թուրքիայում անցյալ ամիս տեղի ունեցած երկրաշարժը դարձավ մարդկային չափազանց մեծ թվով զոհերի պատճառ: Որոշ փորձագետներ մեղավոր են համարում կառավարությանը, որը նրանց խոսքերով, իրականացրել է բնակարանաշինության սխալ քաղաքականություն:
Երկրաշարժից մեկ ամիս անց Թուրքիայում մարդկային հազարավոր դիակներ դեռեւս թաղված չեն: Այս պահին հեռացվում են միլիոնավոր տոննաների հասնող ավերակների բեկորները, սակայն ավերածությունների մակարդակի վերաբերյալ հարցերը չեն անհետանում:
Փրկված անձինք պատմում են, թե ինչպես էին շենքերն «ավազի պես հոսում» ցնցումների ժամանակ:
Սակայն կան նաեւ կանգուն մնացած տներ: Ուրեմն ինչպե՞ս պատահեց, որ մի մասը փլուզվեց ավազի պես, մյուսը մնաց կանգնած քարի պես:
Կարդացեք նաև
Ինչպես Ադանայի ճարտարագետների պալատի նախագահ Հասան Աքսունգուրն է ասում, «Կանգուն մնացած շենքերն ապացուցում են, որ խախտվել են փլուզված շենքերի կամ նախագծումը, կամ վերահսկողության փուլերը»:
Թուրքիայի նախագահ Էրդողանի քննադատներն ասում են, որ նրա կառավարությունը բազմիցս է թույլատրել ապօրինի շինություններ, որի ժամանակ էլ թույլ է տրվել շինարարներին բաց թողնել անվտանգության կարևորագույն կանոնները: Այս կերպ հավաստագրվել են միլիոնավոր շենքեր։
Նա մատնանշում է այն շենքերը, որոնք 2018 թվականին տրվել է գրանցման վկայական՝ առանց դրանք որևէ ստուգման ենթարկվելու:
Երկրաշարժից առաջ կառավարությունը նույնիսկ քննարկում էր մայիսին կայանալիք նախագահական ընտրություններին ընդառաջ բազում շենքերի նոր արտոնագրեր տալու հարցը: Էրդողանն էլ պարծենում էր այս թույլտվություններով: Նա այս մասին պարծենում էր Հաթայ կատարած այցի ժամանակ, որն այժմ երկրաշարժից ամենավատը տուժած հատվածներից մեկն է:
Թուրքիայի կառավարությունը չի ցանկանում պատասխանել «Ամերիկայի Ձայն»-ի հարցերին:
Ի՞նչ է մնում այսօր անել Էրդողանին: Պարզապես մեղքը բարդել ընդդիմության վրա: «Մենք գիտենք, որ ոմանք քաղաքական նպատակներով շատ են ուզում, որ պետությունը հայտնվի փլատակների տակ», ասում է նա:
Եվ այն, որ այսօր նա փորձում է նախագահի պաշտոնում վերընտրվել երրորդ անգամ, շատերի կողմից համարվում է անբարո քայլ: Սակայն, ասում են նրանք, Էրդողանն իր փրկությունը տեսնում է միայն վերընտրվելու մեջ: