ՌԴ Հարավային ռազմական օկրուգի՝ Հայաստանում տեղակայված «Էրեբունի» ավիացիոն ռազմակայանի ՄիԳ-29 կործանիչների անձնակազմերն ուսումնավարժական թռիչքների ընթացքում ոչնչացրել են պայմանական հակառակորդի հակաօդային պաշտպանության միջոցները: Այս մասին հայտնում է Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը։
Ստացված հետախուզական տվյալներով վարժանքի պլանի համաձայն ՝ պայմանական հակառակորդի ՀՕՊ ուժերը տեղակայվել են բարձրլեռնային շրջաններում։ Ռուսական ռազմակայանի զորամիավորման հրամանատարության կողմից թռիչքային կազմի առջև խնդիր է դրվել ոչնչացնել «հակառակորդի» ՀՕՊ օբյեկտները:
ՄիԳ-29-ի օդաչուներն ավիացիոն զույգերի և օղակների կազմով, տարբեր բարձրությունների վրա իրականացրել են թռիչքներ և պայմանական հրթիռներ արձակել թիրախների ուղղությամբ։ Հարվածների արդյունքում բոլոր պայմանական օբյեկտները ոչնչացվել են։
Ուսումնամարտական առաջադրանքը կատարվել է լեռնային կիրճերի շրջանում, հատուկ կլիմայական պայմաններում և օրվա տարբեր ժամերին։
Կարդացեք նաև
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում: