«Ապրելու Երկիր» կուսակցության նախագահ Մանե Թանդիլյանի ֆեյսբուքյան գրառումը
Սիրելի՛ կանայք, ձեր ուժը և գեղեցկությունը ձեր խելացիության մեջ է, իսկ համեմված ձեր կանացի հմայքով՝ դուք ուղղակի անպարտելի եք։
Ինչպես ասում էր Մխիթար Գոշը․ «Կրթված կանայք ցանկացած հասարակության համար գանձ են»։
Հզորացեք իմացությամբ և գիտելիքով, կրթվածությամբ և խելքով, ու դարձրե՛ք ձեզ շրջապատող բազում թերահավատների համար «անհնարին»-ները՝ հնարավոր։
Այս խորհրդանշական օրը՝ մարտի 8-ին, երբ շրջապատված կլինեք սիրով և ջերմությամբ, չմոռանաք, որ կանանց ներուժը լիարժեքորեն իրացնելու համար դեռ ճանապարհ ունենք անցնելու միասին՝ խոհեմությամբ և վճռականորեն։
Մաղթում եմ ձեզ ներդաշնակություն և ուժ՝ փոխելու աշխարհը!
Կարդացեք նաև
Խորին հարգանքով և սիրով՝
Մանե ԹԱՆԴԻԼՅԱՆ