Լրահոս
Օրվա լրահոսը

Տոյվո Կլաար․ Լաչինի ճանապարհով փոխադրումների թափանցիկության ապահովման գաղափարը միանգամայն օրինական է

Մարտ 08,2023 13:58

«Ազատություն»․ «Նախ, ես կարծում եմ, որ Լաչինի ճանապարհով փոխադրումների թափանցիկության ապահովման գաղափարը միանգամայն օրինական է։ Որովհետև մենք չենք ցանկանում, որ Լաչինի ճանապարհն օգտագործվի լարվածությունը մեծացնող բեռների համար, և այն օգտագործվի ռազմական կամ անօրինական նպատակներով», – ադրբեջանական APA գործակալության հետ զրույցում հայտարարել է Հարավային Կովկասի հարցերով Եվրամիության հատուկ բանագնաց Տոյվո Կլաարը։

Դիվանագետի պատկերացմամբ՝ «այդ թափանցիկությունը» ապահովելու միջոցները բանակցությունների և քննարկումների թեմա է: Որոշ քայլեր, իր տեղեկություններով, «անցյալում քննարկվել են»:

«Օրինակ՝ անցակետում ունենալ լրացուցիչ տեխնիկա, որպեսզի ռուսները կարողանան ավելի լավ վերահսկել երթևեկությունը տարածքում», – ասել է Կլաարը՝ նաև հավելելով, որ միևնույն ժամանակ՝ «Ղարաբաղի հայերի համար կարևոր է, որպեսզի իրենք անվտանգ տեղաշարժի հնարավորության զգացում ունենան»:

ԵՄ հատուկ ներկայացուցիչը նաև կարևորել է Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների նոր հանդիպման կազմակերպումը:

«Կարծում ենք, որ նրանց {Ադրբեջանի եւ Հայաստանի առաջնորդների} համար իսկապես կարևոր է պարբերաբար հանդիպելը և աշխատելը կարևոր հարցերի էության վրա։ Ինչն էլ մենք տեսնում ենք Բրյուսելում։ Այնպես որ, այդ առումով {Եվրամիության խորհրդի} նախագահ Միշելն իսկապես ցանկանում է, որ առաջնորդները նորից ժամանեն Բրյուսել», – նշել է Բաքվում գտնվող եվրոպացի դիվանագետը՝ հավելելով, որ տարածաշրջան իր այցի նպատակը «այդ հանդիպումների հետ է կապված»:

«Այժմ մենք սպասում ենք, որ Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարներն ամենամոտ ապագայում կրկին կհանդիպեն Բրյուսելում», – ասել է Տոյվո Կլաարը՝ չհստակեցնելով, սակայն, թե արդյոք կողմերը տվել են հանդիպմանը մասնակցելու իրենց համաձայնությունը:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031