Վարչապետ Նիկոլ Փաշինյանի, փոխարտգործնախարար Վահե Գևորգյանի, Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի հետ հանդիպումներում Կովկասյան հարցերով ավագ խորհրդատու Լու Բոնոն վերահաստատեց Միացյալ Նահանգների պատրաստակամությունը՝ ներգրավվելու երկկողմ, բազմակողմ ձևաչափերով, ինչպես նաև համախոհ գործընկերների հետ օգնելու Հայաստանին և Ադրբեջանին հասնելու տևական և համապարփակ խաղաղության։
Նա ընդգծեց Լաչինի միջանցքով ազատ և բաց առևտրային և մասնավոր տեղաշարժի անհրաժեշտությունը։
Լու Բոնոն նաև այցելեց Ցեղասպանության հուշահամալիր՝ հարգանքի տուրք մատուցելու Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին։
Հայաստանում ԱՄՆ դեսպանություն