Լրահոս
Օրվա լրահոսը

Եվրամիությունը կոչ է անում Ադրբեջանի իշխանություններին և բոլոր պատասխանատու անձանց երաշխավորել Լաչինի միջանցքով տեղաշարժի ազատությունն ու անվտանգությունը

Մարտ 08,2023 12:40

«Ազատություն»․Եվրամիությունը մնում է մտահոգված այն կապակցությամբ, որ Լաչինի միջանցքով ազատ տեղաշարժի շարունակվող խոչընդոտումն ազդում է Լեռնային Ղարաբաղում մարդու իրավունքների, այդ թվում՝ առողջության, կրթության և պարենի իրավունքների վրա: Այդ մասին ասված է Ժնևում ՄԱԿ-ի և այլ միջազգային կազմակերպությունների գրասենյակներում Եվրամիության պատվիրակության հայտարարությունում:

«Եվրամիությունը կոչ է անում Ադրբեջանի իշխանություններին և բոլոր պատասխանատու անձանց երաշխավորել միջանցքով տեղաշարժի ազատությունն ու անվտանգությունը՝ համաձայն 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության, և կատարել Արդարադատության միջազգային դատարանի 2023 թվականի փետրվարի 22-ի որոշումը», – նշված է հաղորդագրությունում:

Եվրամիությունը կոչ է անում Ադրբեջանին և Հայաստանին շարունակել երկխոսությունը, այդ թվում՝ պետությունների ղեկավարների մակարդակով։ «Մենք ակնկալում ենք շարունակել խաղաղ գործընթացը Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի աջակցությամբ», – ասված է հաղորդագրությունում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031