Վրաստանի խորհրդարանի դիմաց երեկ տեղի ունեցած բողոքի ցույցի ժամանակ ձերբակալվել է 66 ցուցարար: Ըստ Վրաստանի ՆԳՆ հաղորդագրության՝ նրանք ոստիկանական բաժանմունք են տեղափոխվել մանր խուլիգանության և ոստիկանության օրինական պահանջին չհետևելու համար:
Նշվում է, որ ՆԳՆ-ն քննություն է սկսել Ռուսթավելի պողոտայում տեղ ունեցած բռնության գործով: Քննությունն ընթանում է Վրաստանի Քրեական օրենսգրքի 353 և 187 հոդվածներով: Նշվում է, որ իրավախախտումների վերաբերյալ փաստերը կներկայացվեն դատարան սահմանված ժամկետում:
Պատրաստեց Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ